ԱԱԾ-ն Վարդան Օսկանյանին մեղադրանք առաջադրեց![]() PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունն այսօր Վարդան Օսկանյանին մեղադրանք է առաջադրել: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրայմանը, հավելելով, որ մեղադրանքն առաջադրվել է առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու և հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերի նույնքան գումարի եկամուտներն օրինականացնելու համար` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Այսօր ավելի վաղ Վարդան Օսկանյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել էր, որ չի պատրաստվում ԱԱԾ-ում ցուցմունք տալ: Partner news ՀՀԿ խմբակցության ղեկավարն ԱԺ ամբիոնից պատասխանեց այս օրերին ընդդիմության ներկայացուցիչների հնչեցրած քննադատություններին «Եթե իշխանությունների մեջ կան մարդիկ, ովքեր այդպես չեն անի, մենք նրանցից պետք է ձերբազատվենք»,- ասաց նա Քննարկմանը հրավիրված են ԱԺ պատգամավորները, վարչապետը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը «Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ միայն Ազգային ժողով չեք անցնի, այլև կարտագաղթեք»,-ասաց նա Partner news |