Հայաստանը հրաժեշտ տվեց Էդվարդ Միրզոյանին

Հայաստանը հրաժեշտ տվեց Էդվարդ Միրզոյանին

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի ընտանիքի անդամների, հարազատների ու նրա երաժշտության բազմահազար երկրպագուների հետ վերջին հրաժեշտն են տվել հայ երաժշտարվեստի մեծ երախտավոր Էդվարդ Միրզոյանին:

Միրզոյանը ծնվել է 1921թ.-ի մայիսի 12-ին Վրաստանի Գորի քաղաքում:

1941թ. ավարտել է Երևանի կոնսերվատորիան` Վ.Տալյանի ստեղծագործական դասարանը։ 1946-1948թթ. սովորել է Մոսկվայի Հայ մշակույթի տան երաժշտական ստուդիայում։

1965 թվականից պրոֆեսոր է, 1956-1990թթ. եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ։

Հայտնի ստեղծագործություններից են. «Ասումենթե...» (ռոմանս, 1939թ. Իսահակյանիխոսքերով), «Երազտեսա» (ռոմանս,1941թ.), «Հայրենիքն է կանչում» (խմբերգ, 1941թ.), «Սիմֆոնիկ պարեր» (1947թ.), «Տոնական նախերգանք» (1947թ.), «Լարայինկվարտետ» (1947թ.), «Սիմֆոնիա լարային նվագախմբի և լիտավրների համար» (1962թ.):

Գրել է երաժշտություն ֆիլմերի համար՝ «Երբ քեզ հետ են ընկերներդ» (1959), «Արևոտ օր է» (1971), «Հեղկոմի նախագահը» (1977), «Աքսորական թիվ 001» (1978):

Partner news
 Ուշագրավ
Երևանի Խանջյան, Ալեք Մանուկյան, Տիգրան Մեծ փողոցներում այսօր դարձյալ խցանումներ են, որ արդեն մի քանի ժամ են տևում
2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել են «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքները
«Ծայրամասերից մարդիկ հասնում են կենտրոնո ու մնում շվարած, այդպես չի լինում»,-ասաց քանդակագործ
Partner news