Թուրքիան կրոնականացնում է սիրիական խնդիրը, գտնում է թուրքագետը

Թուրքիան կրոնականացնում է սիրիական խնդիրը, գտնում է թուրքագետը

PanARMENIAN.Net - Թուրքիան կրոնականացնում է սիրիական քաղաքական խնդիրը: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում ասաց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը: Նրա խոսքով` Թուրքիան փորձում է սիրիական ճգնաժամի լուծումը կապել սուննիների հետ: «Մինչդեռ սուննիները ներկայիս նախագահ Բաշար Ասադի կարևոր աջակիցներից մեկն են: Ստացվում է` Թուրքիան ցանկանում է տեսնել սուննիական Սիրիա, բայց առանց Ասադի: Վերջինս վայելում է նաև Իրանի աջակցությունը, որը 89%-ով շիիթական երկիր է, և որի դեմ անուղղակիորեն ուղղված են Թուրքիայի գործողությունները: Այսինքն, կրոնական տարբերությունների խորացման հիման վրա Թուրքիան փորձում է գժտեցնել Իրանին և Սիրիային»,- գտնում է թուրքագետը:

Արաբագետ Հայկ Քոչարյանն իր հերթին հավելեց, որ Իրանի ազդեցությունը տարածաշրջանում վերջերս նվազել է, ուստի «այդ երկիրն ամեն ինչ անելու է, որպեսզի կանգնի Ասադի կողքին և դիմագրավի Սիրիայի ներքին ապստամբություններին, որոնք, անխոս, ոչ առանց արտաքին միջամտության են տեղ գտել և ծավալվում»:

Partner news
 Ուշագրավ
ՀՀԿ խմբակցության ղեկավարն ԱԺ ամբիոնից պատասխանեց այս օրերին ընդդիմության ներկայացուցիչների հնչեցրած քննադատություններին
«Եթե իշխանությունների մեջ կան մարդիկ, ովքեր այդպես չեն անի, մենք նրանցից պետք է ձերբազատվենք»,- ասաց նա
Քննարկմանը հրավիրված են ԱԺ պատգամավորները, վարչապետը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը
«Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ միայն Ազգային ժողով չեք անցնի, այլև կարտագաղթեք»,-ասաց նա
Partner news