Ճանաչողական այցով Հայաստնում է ԳԴՀ զինված ուժերի կաթոլիկ եպիսկոպոսը![]() 8 հոկտեմբերի 2012 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԳԴՀ զինված ուժերի կաթոլիկ եպիսկոպոս և ռազմական տեսուչ Մոնսինյոր Յոհակիմ Սիմոնին: Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը ԳԴՀ ԶՈՒ կաթոլիկ եպիսկոպոսը Հայաստանում է գտնվում ճանաչողական այցով, որի նպատակն է փորձի փոխանակում իրականացնել զինված ուժերում հոգևոր ծառայության դերի և գործառույթների ուղղությամբ: ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը կարևորել է այցը և նշել, որ ԶՈՒ հոգևոր ծառայությանը մեծ նշանակություն է տրվում բանակի կյանքում: Ս. Օհանյանն ընդգծել է, որ այս բնագավառում փորձի փոխանակումը եվրոպական երկրների զինված ուժերի նմանբնույթ ծառայությունների հետ առավել քան կարևոր է, մանավանդ, որ հայ և գերմանացի զինծառայողները համատեղ առաքելության են մասնակցում Աֆղանստանում: Մոնսինյոր Յոհակիմ Սիմոնը նշել է, որ երկու երկրների զինված ուժերի հոգևոր ծառայությունների գործառույթներում և խնդիրների շրջանակներում շատ նմանություններ կան, ուստի փորձի փոխանակումը արդյունավետ կարող է լինել երկու կողմերի համար: Այցի ընթացքում նախատեսվում է Եպիսկոպոս Յոհակիմ Սիմոնի հանդիպումը Ամենայն Հայող Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ, այցելություն ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ, զորամասեր, ինչպես նաև պատմամշակությանին վայրեր` Էջմիածին, Խոր Վիրապ, Նորավանք և այլ: ԳԴՀ ԶՈՒ կաթոլիկ եպիսկոպոսը կայցելի նաև Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր: Partner news Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնը կայցելի Հայաստան որպես «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր
«Եվ հին շենքը, և նոր շենքը ՀՀ սեփականությունն են»,-ասել է նա Օրվա 2րդ կեսին կդիտվի ամպամածության ավելացում, սակայն առայժմ էական տեղումներ չեն սպասվում Բողոքին պատասխանել են, թե վերահաշվարկ է կատարվել, թոշակի չափը փոփոխվել է Partner news |