«ՀԿԵ» ՓԲԸ-ն սկսել է ածուխի փոխադրումները Երևանի ՋԷԿ-ի համար![]() 8 հոկտեմբերի 2012 - 17:02 AMT PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն սկսեց ածուխի փոխադրումները Երևանի ՋԷԿ-ի համար Վարդենիս կայարանից: Շաբաթ օրը ուղարկվեցին առաջին 26 վագոնները՝ 1,6 հազար տոննա ընդհանուր քաշով: Մինչև 2012 թվականի ավարտը, համաձայն «ՀԱՍԱ» ընկերության հետ փետրվարի 13-ին կնքված պայմանագրի, փոխադրվելու է 700 հազար տոննա ածուխ, իսկ ածուխի տարեկան փոխադրումների ծավալը կկազմի 1,5 մլն տոննա: Վարդենիսից Երևան բեռնափոխադրումների տևողությունը կազմում է 8 ժամ: Գնացքի ընդհանուր քաշը ներկա պահին կազմում է 2,2 հազար տոննա, իսկ մոտակա ժամանակ այն կկազմի արդեն 2,5 հազար տոննա: Այս ծրագրի իրականացման համար «ՀԿԵ» ՓԲԸ-ի ներդրումները կազմեցին 120 մլն դրամ, որոնք ուղղվեցին Վարդենիս կայարանի վերանորոգմանը, ուղիների կառուցմանը, ածուխի բեռնման և բեռնաթափման համար նախատեսված հրապարակի ձևավորմանը: Նաև վերանորոգվեց Վարդենիս կայարանի ուղևորային շենքը, ստեղծված են սպասարկող անձնակազմի աշխատանքի համար բարեպաստ պայմաններր: Ներկա պահին կառուցվում են վագոնային կշեռքներ, որոնք նախատեսված են բեռնվող հումքի ճիշտ քաշը որոշելու համար: Ծրագրի իրագործումը նախատեսում է նաև նոր աշխատատեղերի ստեղծում. ավելանալու է գխավոր կոնդուկտորների, ընդունող-հանձնող անձնակազմի, գանձապահների և վագոններ զննոզների թիվը, հաղորդում է ՀԿԵ մամլո ծառայությունը: Partner news «Արմավիայի» 6 օդանավերը կանգնած կմնան օդանավակայանի տարածքում մինչ դատավարության ավարտը Գազի գնի թանկացմամբ պայմանավորված՝ էլեկտրաէներգիայի սակագները կաճեն 8 դրամով, այսինքն՝ բնակիչ բաժանորդների համար 1 կվ էլեկտրաէներգիան կարժենա 38 դրամ Կբացվի Թել Ավիվ-Երևան-Թել Ավիվ չվերթը Ըստ Գ. Բաղրամյանի, էլէներգիայի գինն իսկապես վերանայելու անհրաժեշտություն կար Partner news |