Առնո Բաբաջանյան, Ղազարոս (Լազար) Սարյան, Ալեքսանդր Հարությունյան, Ադամ Խուդոյան … Էդվարդ Միրզոյան. Նա այս սերնդի վերջին մոհիկանն էր (վիդեո)![]() PanARMENIAN.Net - Այսօր հայ արվեստասեր հասարակությունը հրաժեշտ տվեց կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանին: 90-ն անց մեծանուն արվեստագետը մեր հիշողություններում կմնա որպես կենսուրախ, ժիր աչքերով և լուսավոր ժպիտով բարի մի մարդ: Այս մարդը մինչև կյանքի վերջ մնաց ակտիվ, և անգամ հիվանդությունը նրան չեր խանգարում միշտ լինել ուշադրության կենտրոնում, ակտիվորեն մասնակցել բազմաթիվ միջոցառումների: Չնայած հիվանդությանն ու տարիքին, նա մնաց հումորի բարձր զգացողությամբ և սթափ մտքով: Երաժշտության հետ քիչ թե շատ կապ ունեցող անձիք բոլորը միաձայն նշում են, որ հայ մշակույթն իրոք ծանր կորուստ կրեց: Առնո Բաբաջանյան, Ղազարոս (Լազար) Սարյան, Ալեքսանդր Հարությունյան, Ադամ Խուդոյան… Նա այս սերնդի վերջին մոհիկանն էր: Երաժիշտներից մեկն ինձ հետ զրուցելիս ճիշտ արտահայտություն արեց.«Գիտեինք, որ մի օր «գնալու է», բայց միևնույնն է դատարկություն կա»: Նա այն արվեստագետներից էր, որ գնահատվեց կենդանության օրոք: Նրա ստեղծագործություններն անպակաս էին բազմաթիվ երաժիշտների համերգային ծրագրերից: Նրան միշտ հարգանքի տուրք էին մատուցում արվեստագետներն ու երաժշտասերները: Միրզոյանի ստեղծագործությունների կատարումից հետո նրան ծափահարում էին հոտնկայս: Այսօր Էդվարդ Միխայլովիչն արդեն չկա, սակայն կա նրա լուսավոր հիշատակը և նրա գեղեցիկ ստեղծագործությունները: Սոնա Խաչատրյան / PanARMENIAN News Partner news Էդվարդ Նալբանդյանն ու Ֆրանս Թիմմերմանսը մտքեր են փոխանակել սիրիական ճգնաժամի մասին Այն հռչակվել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) որոշմամբ 1977 թվականի մայիսի 18-ին Ֆեյսբուքյան «Լուսինե Զաքարյան» էջի նախաձեռնողները բաց նամակ են տարածել 17 մասնակիցներից եզրափակիչ անցան միայն 10-ը Partner news |