Գերմանական արտադրության դեղի շրջանառությունը Հայաստանում դադարեցվել է

Գերմանական արտադրության դեղի շրջանառությունը Հայաստանում դադարեցվել է

PanARMENIAN.Net - ՀՀ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման կարգը և դեղերի պետական գրանցման փորձաքննության վարձի չափերը հաստատելու մասին» N 347 որոշմամբ հաստատված կարգի 30-րդ կետի «ա» ենթակետը, արտադրող ընկերությունից ստացված գրությունը, ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի թիվ 0301110712 գրությունը՝ ՀՀ առողջապահության նախարարի 2012 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 2251-Ա հրամանով դադարեցվել է «Բեռլին-Քեմի ԱԳ (Մենարինի Գրուպ)» արտադրության «Բրոմհեքսին 4 Բեռլին-Քեմի, 4մգ/5մլ ներքին ընդունման լուծույթ, 60մլ շշիկ» դեղի 14039, 12030, 13034, 01005, 03016, 11001, 04020 խմբաքանակների շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:

Partner news
 Ուշագրավ
Շինբարեկարգման վարչության պետը տեղում կճշտի, թե ինչու են ծառեր արմատներն ասֆալտապատվել
«Մեր քաղաքը» ֆեյսբուքյան խումբը հայտարարություն է տարածել` տեղեկացվելով, որ վաղը քլունգներով գնալու են «ազատելու» ծառերը
Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապիին
Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնը կայցելի Հայաստան որպես «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր
Partner news