Էդգար Մանուչարյան. Մենք բազմիցս ենք ապացուցել, որ հզոր հավաքականների դեմ լավ ենք խաղում![]() 9 հոկտեմբերի 2012 - 10:23 AMT PanARMENIAN.Net - «Իտալիան ուժեղ թիմ է, դրա համար էլ մենք լրջորեն ենք պատրաստվում կայանալիք հանդիպմանը: Իհարկե, հաղթելու շանս միշտ էլ կա: Հաճախ անգամ ֆավորիտներն են պարտվում, այդ պատճառով էլ չեմ կարծում, որ պետք է հետևել բուքմեյքերներին: Մենք պայքարելու ենք միայն հաղթանակի համար»,- ասել է Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը: Իսկ կիսապաշտպան Էդգար Մանուչարյանի խոսքով, որը երկար ժամանակ չէր հրավիրվում հավաքական վնասվածքի պատճառով, նշել է, որ ուրախ է կրկին միանալու թիմին: Նա ընդգշել է, որ լավ մարզավիճակում է և պատրաստ է օգնել հավաքականին: «Իտալիաի հավաքականը ուժեղ է, բայց մենք բազմիցս ենք ապացուցել, որ հզոր հավաքականների դեմ լավ ենք խաղում: Ամեն ինչ որոշվելու է խաղադաշտում: Ցավալի է, որ Մարկոս Պիզելին և Գևորգ Ղազարյանը կբացակայեն այս խաղում, բայց մենք պետք է փորձենք առանց նրանց հասնել արդյունքի»,- ընդգծել է Մանուչարյանը: 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական B խմբի Հայաստան-Իտալիա հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 12-ին Երևանի ժամանակով ժամը 21:00-ին: Partner news Վերջին ժամանակներս կիսապաշտպանը հազվադեպ է հանդես գալիս «Կուբանի» հիմնական կազմում Ըստ մարզչի, հայ ֆուտբոլիստի տրանսֆերը կազմում է 30 մլն եվրո Ֆուտբոլիստը խոստովանել է, որ եզրափակչում որոշ ֆուտբոլիստներ հոգնած էին Բռնցքամարտիկները կանցկացնեն 10-ռաունդանոց մենամարտ Partner news |