Բռնցքամարտի երիտասարդների ԱԱ Երևանում կանցկացվի նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 8-ը![]() 9 հոկտեմբերի 2012 - 11:03 AMT PanARMENIAN.Net - ԱԻԲԱ բռնցքամարտի երիտասարդների 2012 թվականի աշխարհի առաջնությունը անցկացվելու է Երևանում, այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից: Առաջնությունը նախատեսված էր անցկացնել Թայլանդում, սակայն վերջինս հրաժարվեց այն իր երկրում անցկացնելու գաղափարից: Բռնցքամարտի Միջազգային Ասոցիացիայի առաջարկ-հայտարարությանն արձագանքել է Հայաստանը` ի դեմս ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանի: Եվ նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 8-ը Երևանը կհյուրընկալի առաջնության մասնակիցներին: Պատվիրակությունները Երևան կժամանեն նոյեմբերի 25-27-ը: Նոյեմբերի 28-ին տեղի կունենա բացման հանդիսավոր արարողությունը, իսկ մրցումներն կմեկնարկեն նոյեմբերի 29-ին: ԱԻԲԱ բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունն անցկացվում է երկու տարին մեկ անգամ, որի մասնակիցները 17-18 տարեկան երիտասարդ բռնցքամարտիկներն են` 10 քաշային կարգերում: Մարզիկները կմենամարտեն 46-49կգ, 52կգ, 56կգ, 60կգ, 64կգ, 69կգ, 75կգ, 81կգ, 91կգ, +91կգ քաշային կարգերում: Այս պահի դրությամբ հայտ ներկայացրած երկրների թիվը 16-ն է: Partner news Ֆուտբոլիստը խոստովանել է, որ եզրափակչում որոշ ֆուտբոլիստներ հոգնած էին Բռնցքամարտիկները կանցկացնեն 10-ռաունդանոց մենամարտ Մարզիչը կարծում է, որ հիմա բռնցքամարտիկը պետք է մտածի իր առողջության և անձնական կյանքի մասին Ըստ մարզչի, նրանք ռիսկի դիմեցին, փոխարինման դուրս թողնելով Մովսիսյանին «Կրասնոդարի» հետ խաղում Partner news |