Հայաստան-ԵՄ համագործակցության նոր ծրագիր արդարադատության ոլորտում

Հայաստան-ԵՄ համագործակցության նոր ծրագիր արդարադատության ոլորտում

PanARMENIAN.Net - Այսօր մեկնարկեց ՀՀ Արդարադատության ոլորտի բարեփոխումներին ուղղված, ԵՄ աջակցությամբ իրականացվող թվինինգ ծրագիրը: Թվինինգը համագործակցության գործիք է, որը հնարավորություն է տալիս ԵՄ անդամ պետությունների պետական հաստատությունների անձանց մասնակցել այլ երկրների պետական կառավարման ոլորտի զարգացումը: Ծրագրի գլխավոր նպատակն է օժանդակել արդարադատության նախարարության ներքին նորմատիվ և կազմակերպչական համակարգին:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ տվյալ ծրագիրը շատ կարևոր է Հայաստան-ԵՄ համագործակցության համար.«Եթե ցանկանում ենք ինտեգրվել Եվրամիությանը և եթե ցանկանում ենք , որ ԵՄ-ից մեզ մոտ ավելի շատ ներդրումներ լինեն, մենք ստիպած ենք այս ոլորտում ինտեգրման ուղղված քայելր իրականացնել: ԵՄ մեր գործընկերների համար պետք է պարզ լինի՝ արդյոք մեր օրենսդրությունը նման է իրենց օրենսդրությանը, որպեսզի համագործակցությունը լինի հավասարը հավասարի հետ»:

Թվինինգը բաղկացած է երեք մասից: Առաջինի շրջանակներում իրականացվում է արդարադատության նախարարարության և թարգմանությունների կենտրոնի առկա իրավական դաշտի կազմակերպչական համակարգի և ընթացակարգի գնահատման գործընթացը, ինչպես նաև դիտարկում է արդարադատության հատվածի համապատասխանեցման անհրաժեշտությունը: Ծրագրի երկրոդ բաղադրիչի գործողությունները կօժանդակեն արդարադատության նախարարության աշխատակիցների մասնագիտական կարողությունների հզորացմանն ու հիմնարար գիտելիքների ձեռքբերմանը:

Իսկ երրորդ բաղադրիչը նպատակ ունի բարելավվել թարգմանությունների կենտրոնի արդյունավետությունը՝ համաձայն ԵՄ օրենսդրության և իրավական այլ նյութերի , որոնք ենթակա են ԵՄ չափանիշներին: Ծրագրի բյուջեն 1 մլն եվրո է: Այն ֆինանսավորում է ԵՄ-ն: Տեևողությունն է 2 տարի:

Partner news
 Ուշագրավ
Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնը կայցելի Հայաստան որպես «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր
Օրվա 2րդ կեսին կդիտվի ամպամածության ավելացում, սակայն առայժմ էական տեղումներ չեն սպասվում
Բողոքին պատասխանել են, թե վերահաշվարկ է կատարվել, թոշակի չափը փոփոխվել է
Partner news