Շարմազանովի համար ԲՀԿ պաշտոնական դիրքորոշումը Ծառուկյանի հայտարարությունն է, ոչ թե Օսկանյանի

Շարմազանովի համար ԲՀԿ պաշտոնական դիրքորոշումը Ծառուկյանի հայտարարությունն է, ոչ թե Օսկանյանի

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունն այն մասին, որ եթե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չառաջադրվի 2013թ. նախագահական ընտրություններում, նա պատրաստ է առաջադրել իր թեկնածությունը: Ըստ Շարմազանովի, նրա համար Օսկանյանի հայտարարությունը մասնավոր կարծիք է, իսկ ԲՀԿ պաշտոնական դիրքորոշումն իր համար Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն է:

Նա նշել է, որ 2011թ. ՀՀԿ և ՕԵԿ-ի հետ համատեղ գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությանը 2013թ. ընտրություններում աջակցելու մասին հայտարարությունից հետ Գագիկ Ծառուկյանն այլ պաշտոնական հայտարարություններ այդ հարցի շուրջ չի արել:

Շարմազանովը նշել է, որ ԲՀԿ-ն, ինչպես ցանկացած այլ քաղաքական ուժ, ինքնուրույն է որոշում նախագահական ընտրություններին իր մասնակցության ձևաչափը՝ «հանդես գալ սեփական թեկնածուով, սատարել ընդդիմության կամ իշխանույթան միասնական թեկնածուին, թե չմասնակցել ընտրություններին»:

Partner news
 Ուշագրավ
Գրիգորի Այվազյանը պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել Ադրբեջանում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին
ՀՀԿ-ի համար ամենաբարենպաստ պայմաններն են արմատական բարեփոխումներ կատարելու համար, կարծում է Խոսրով Հարությունյանը
Նա նկատեց, որ գազը մեկ տարուց ավելի թանկացել է, սակայն այդ մասին միայն ընտրություններից հետո հայտարարեցին
Այս առիթով Ստրասբուրգ է մեկնել ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը
Partner news