Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ներկայացուցիչը մասնակցում է Կաթոլիկ Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովին

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ներկայացուցիչը մասնակցում է Կաթոլիկ Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովին

PanARMENIAN.Net - Հռոմի Սրբազան քահանայապետ Բենեդիկտոս ԺԶ Պապի նախագահությամբ հոկտեմբերի 7-ից Վատիկանում սկսվեց Կաթոլիկ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը` «Նոր ավետարանչություն` հանուն քրիստոնեական հավատքի տարածման և ամրապնդման» թեմայով:

Երեքշաբաթյա ժողովին մասնակցելու համար Վատիկան են ժամանել Կաթոլիկ Եկեղեցու ողջ եպիսկոպոսաց դասը, ինչպես նաև ներկայացուցիչներ Ուղղափառ և Արևելյան Ուղղափառ, Անգլիկան Եկեղեցիներից, էկումենիկ կազմակերպություններից ու Արևմուտքի քրիստոնեական այլ հարանվանություններից:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ժողովին մասնակցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: Ժողովին Սրբազան Հայրը հանդես կգա թեմայի շուրջ ելույթով, Նորին Սրբություն Բենեդիկտոս ԺԶ Պապին կփոխանցի Ամենայն Հայոց Հայրապետի եղբայրական ողջույնները:

Վատիկանում գտնվելու օրերին Գևորգ Սրբազանը նաև հանդիպումներ կունենա Վատիկանի պետքարտուղար կարդինալ Տարչիսիո Բերտոնեի և Հռոմի Արևելյան Եկեղեցիների բաժանմունքի վարիչ կարդինալ Լեոնարդու Սանդրիի, ինչպես նաև Կաթոլիկ Եկեղեցու կրթական մի շարք հաստատությունների պատասխանատուների հետ:

Partner news
 Ուշագրավ
Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնը կայցելի Հայաստան որպես «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր
Օրվա 2րդ կեսին կդիտվի ամպամածության ավելացում, սակայն առայժմ էական տեղումներ չեն սպասվում
Բողոքին պատասխանել են, թե վերահաշվարկ է կատարվել, թոշակի չափը փոփոխվել է
Partner news