Խաղահրապարակի փոխարեն երկհարկանի առևտրի սրահ են կառուցում

Խաղահրապարակի փոխարեն երկհարկանի առևտրի սրահ են կառուցում

PanARMENIAN.Net - Օրերս Աջափնյակի Արզումանյան 4 շենքի բնակիչները ահազանգել էին, որ իրենց շենքի դիմացի կանաչ տարածքում շինարարություն է սկսվել, ապա` դիմում-բողոք էին ներկայացրել Երևանի քաղաքապետ ՏարոնՄարգարյանին: Թև Երևանի քաղաքապետարանը դեռևս պաշտոնական պատասխան չի տվել և համապատասխան տեսուչներ չի ուղարկել դեպքի վայր, բայց բնակիչների պահանջով շինարարություն իրականացնողները ներկայացրել են փաստաղթղթեր, որոնցից պարզ է դարձել, որ կառուցվում է երկհարկանի առևտրի սրահ (չնայած մինչ այդ խոսվում էր խաղահրապարակի կառուցման մասին):

Արզումանյան 4 շենքի բնակիչ Ռուբեն Փաշինյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ, շինարարություն իրականացնողներն արդեն ցուցապաստառ են փակցրել, որում ներկայացված է կառուցվելիք շինության տեսքը: Իսկ կառուցապատողը՝ Ռաֆիկ Ազատյանը, ասել է, որ այսօր գալու են շարունակեն աշխատանքներըԼ Ըստ Փաշինյանը բնակիչները պատրաստվում են արգելել շինարարներին վերսկսել շինարարությունը:

Բնակիչները տեղեկացնում են նաև, որ այն բանից հետո, երբ մասնագետները տեղեկացրել են ծառեր կտրելու համար շինարարությունն իրականացնողին սպառնացող տուգանքի մասին, վերջինս սկսել է ձմեռային լուսանկարներ տարածել, որոնցում տվյալ տարածքի ծառերը «մերկ են»:

Բնակիչները պահանջում չվերսկսել շինարարությունը, մինչև լինի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական պատասխանը: Միաժամանակ, դիմում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` խնդրանքով այս հարցին լուծում տալ. իրականացվող շինարարության փոխարեն խաղահրապարակ կառուցել կամ վերականգնել նախկին կանաչ գոտին:

Partner news
 Ուշագրավ
Երևանի Խանջյան, Ալեք Մանուկյան, Տիգրան Մեծ փողոցներում այսօր դարձյալ խցանումներ են, որ արդեն մի քանի ժամ են տևում
2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել են «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքները
«Ծայրամասերից մարդիկ հասնում են կենտրոնո ու մնում շվարած, այդպես չի լինում»,-ասաց քանդակագործ
Partner news