Հարութ Սասունյան. Թուրքերն ուրախանում են, որ մեր պահանջը ճանաչումով սահմանափակվում է![]() 9 հոկտեմբերի 2012 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Արդեն 30 տարի հայոց ցեղասպանության մասին գրող լրագրող և «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանն այսօր՝ վերջին 45 տարվա մեջ իր 2-րդ ասուլիսի ժամանակ Հայաստանի արտաքին քաղաքականությունը և մասնավորապես Ցեղասպանության ճանաչման գործընթաց գնահատեց առանց մեծ նվաճումների ու մեծ ձախողումների: «Իմ փոքր բողոքն այն է, որ ինչքան էլ մեր ռեսուրսները սահմանափակ լինեն, կարող էինք ավելին անել: Կարող էինք ժամանակ առ ժամանակ ավելի խիզախ լինել, ստորագրված որոշ փաստաթղթերում մեր շահերն ավելի լավ ներկայացնել», - ասացը Սասունյանը: Լրագրողը նշեց, որ պետությունն անընդհատ խոսում է Ցեղասպանության ճանաչման գործընթացին հետամուտ լինելու մասին, բայց ըստ նրա՝ դա քիչ է. «Ճանաչում պահանջելն արդեն ոչ թե օգնում, այլ վնասում է: Թուրքերն էլ ուրախանում են, որ մեր պահանջն այսքանով սահմանափակվում է: Մենք պիտի արդարություն պահանջենք: Նույնիսկ էրդողանը չի կարող ասել, որ դեմ է արդարությանը», - ասաց լրագրողը: Հստակեցնելով «արդարություն» ասվածի ենթատեքստը՝ նշեց, որ այն ենթադրում է թե հողային պահանջ, թե դրամական հատուցում, թե մշակութային ժառանգության պահպանում: Լրագրողն առաջարկեց նաև մոտ 350 պատգամավորից կազմված սփյուռքի խորհրդարան ստեղծել՝ սփյուռքի գործունեությունը համակարգելու համար: Partner news Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնը կայցելի Հայաստան որպես «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր
«Եվ հին շենքը, և նոր շենքը ՀՀ սեփականությունն են»,-ասել է նա Օրվա 2րդ կեսին կդիտվի ամպամածության ավելացում, սակայն առայժմ էական տեղումներ չեն սպասվում Բողոքին պատասխանել են, թե վերահաշվարկ է կատարվել, թոշակի չափը փոփոխվել է Partner news |