Հնագետ. Կոռեկտ չէ ասել, թե որն է գինու հայրենիքը, այլ պետք է նշել, թե որն է գինու բնօրրանը

Հնագետ. Կոռեկտ չէ ասել, թե որն է գինու հայրենիքը, այլ պետք է նշել, թե որն է գինու բնօրրանը

PanARMENIAN.Net - Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում հայտնաբերված աշխարհի հնագույն գինու հնձանի հայտնաբերումը լավագույն հնարավորությունն էր Արենին որպես գինու հայրենիք գրանցելու համար: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ հնագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, հնձաները հայտնաբերած հնագետ Բորիս Գասպարյանը:

Ըստ հնագետի, վրացիները երկար աշխատանք են կատարել, և պետական մոտեցման շնորհիվ իրենց երկիրը հռչակել են գինու բնօրրան: Հանրահռչակելու առումով, ըստ Գասպարյանի, մենք բավական հետ ենք մնացել:

Գիտնականն ասում է, որ կոռեկտ չէ խոսել, թե ումն է գինին: Պետք է պարզապես նշել, թե որն է գինու հայրենիքը: Հնագետը դժվարանում է խոսել Հայաստանի անելիքների մասին, քանի որ լավ ծանոթ չէ գրանցման կարգին ու կառույցին: Բայց միանշանակ կարծում է, որ Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի:

Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ նրանք դիմել են ԵՄ-ի հարցերով իրավաբաններին, որոնք մեծ գումար են պահանջում, որպեսզի Հայաստանի շահերը պաշտպանեն: Նրա խոսքով, իրենց նպատակն է չեղյալ հայտարարել Վրաստանը գինու բնօրրան հայտարարելու փաստը:

Partner news
 Ուշագրավ
Մի շարք ակտիվիստների, այնուամենայնից, հաջողվել է շենք ներխուժել, բայց ոստիկանները նրանց դուրս են բերել
Համացանցում առավոտյան տեղեկություններ էին տարածվել, որ զոհված զինվորի ծնողները դին բերում են Երևան՝ Կառավարության դիմաց իրենց բողոքն արտահայտելու նպատակով
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր
Արտենիի գյուղապետ Գեղամ Խլղաթյանի խոսքով այս կարկուտը նախորդից շատ ավելի թույլ էր, բայց վնասներ պատճառել է
Partner news