ՀՀ Անկախության 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել Նիդերլանդներում

ՀՀ Անկախության 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել Նիդերլանդներում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության 21-րդ տարեդարձին, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Ընդունելությանը ներկա էին Նիդերլանդներում հավատարմագրված դեսպաններ, Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) գլխավոր տնօրենը, Նիդերլանդների ԱԳՆ և այլ գերատեսչությունների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ինչպես նաև հոլանդահայ համայնքային կառույցների ղեկավարներ:

Ներկաներին իր ողջույնի խոսքով դիմեց Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը` անդրադառնալով անկախության 21 տարիների ընթացքում գրանցված ձեռքբերումներին: Դեսպան Աղաջանյանն առանձնահատուկ կարևորեց 2012 թվականը` որպես հայ գրատպության 500 ամյակը, Երևանը որպես գրքի համաշխարհային մայրաքաղաք, ինչպես նաև Հայաստանի և Նիդերլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյա հոբելյանը նշող տարի: Դեսպանը նաև հույս հայտնեց, որ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի կնքման շուրջ ընթացող բանակցություններն իրենց դրական արդյունքը կտան, այդ թվում նաև` հոլանդական գործընկերների օգնությամբ` նոր հեռանկարներ ու հնարավորություններ բացելով ընդգրկուն համագործակցություն ծավալելու համար:

Partner news
 Ուշագրավ
Երկրները վստահություն են հայտնել, որ իրենց հայտարարությունները պետք է հիմք ծառայեն ղարաբաղյան հակամարտության արդարացի կարգավորման համար
Լուկաշենկոն համաձայն է հանդես գալ որպես միջնորդ ղարաբաղյան կարգավորման հարցում
Սերժ Թանկյանը միացել է Amnesty International իրավապաշտպան կազմակերպության նախաձեռնած ստորագրահավաքին
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էլման Աբդուլայևը հայտարարել է, թե զբոսաշրջիկների այցելությունները Լեռնային Ղարաբաղ անօրինական են և վտանգավոր:
Partner news