Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը Տոկիոյում կմասնակցի ՀԲ և ԱՄՀ տարեկան հանդիպմանը![]() 9 հոկտեմբերի 2012 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 9-ին ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Տոկիո` Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպմանը մասնակցելու նպատակով: ՀՀ պատվիրակության կազմում են ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը, այլ պաշտոնատար անձինք: Այցի շրջանակներում նախատեսված են հայկական պատվիրակության հանդիպումները Համաշխարհային բանկի (WB), Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF), Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի(EBRD), Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) ներկայացուցիչների հետ, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Partner news Կբացվի Թել Ավիվ-Երևան-Թել Ավիվ չվերթը Ըստ Գ. Բաղրամյանի, էլէներգիայի գինն իսկապես վերանայելու անհրաժեշտություն կար ՀԾԿՀ գնային քաղաքականության վարչության պետը նշել է, հիմնավորված կարող է ասել` գազի գինը կսահմանվի մեկ խորանարդի դիմաց 156 դրամ Ֆինանսների նախարարը հայտնեց, որ «Արմավիան» այլ պարտատերեր էլ են դատի են տվել Partner news |