ՌԴ ԱԳ նախարարը բացառել է ՀԱՊԿ խաղաղապահների գործուղումն Աֆղանստան 2014թ. հետո![]() 9 հոկտեմբերի 2012 - 15:57 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բացառել է ՀԱՊԿ խաղաղապահների գործուղումը Աֆղանստան 2014թ. հետո, երբ դուրս բերվեն անվտանգության աջակցության միջազգային ուժերը: «Այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Դա ոչ միայն չի քննարկվում, այլ բացառվում է»,-ասել է Լավրովը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես կարելի է մեկնաբանել մի շարք ԶԼՄ-ներում նման լուրերի տարածումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Լավրովը նշել է, որ ՀԱՊԿ գործունեությունն ուղղված է տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովմանը՝ նրանց պատասխանատվության գոտում, այնտեղ, որտեղ այդ կազմակերպությունը գործում է: Այն մասին, որ ՀԱՊԿ-ը ուսումնասիրում է Աֆղանստանում 2014թ. հետո հավաքական խաղաղապահ ուժերի հնարավոր մասնակցութհյան հարցը, ավելի վաղ հայտարարել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Վալերի Սեմերիկովը: Partner news Երկրները վստահություն են հայտնել, որ իրենց հայտարարությունները պետք է հիմք ծառայեն ղարաբաղյան հակամարտության արդարացի կարգավորման համար Լուկաշենկոն համաձայն է հանդես գալ որպես միջնորդ ղարաբաղյան կարգավորման հարցում Սերժ Թանկյանը միացել է Amnesty International իրավապաշտպան կազմակերպության նախաձեռնած ստորագրահավաքին Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էլման Աբդուլայևը հայտարարել է, թե զբոսաշրջիկների այցելությունները Լեռնային Ղարաբաղ անօրինական են և վտանգավոր: Partner news |