Պաշտոնական Փհենյանը զգուշացրել է հակառակորդներին, որ իր հրթիռները կարող են հասնել ԱՄՆ![]() 9 հոկտեմբերի 2012 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Փհենյանը նախազգուշացրել է իր հակառակորդներին, որ ագրեսիայի դեպքում իրենց չի հաջողվի թաքնվել հյուսիսկորեական ռազմավարական հրթիռներից ընդհուպ մինչև ԱՄՆ տարածք, երեքշաբթի օրը հաղորդել է Ռյոնհապ հարավկորեական գործակալությունը: Հյուսիսային Կորեայի իշխանություններն այդպես արձագանքել են ԱՄՆ համաձայնությանը թույլ տալ հարավկորեական զինված ուժերին ավելացնել իրենց հրթիռների հեռավարությունը 300-ից մինչև 800 կմ: Դրան ի պատասխան, ինչպես սպառնացել են Փհենյանում, ԿԺԴՀ բանակը և ժողովուրդը «հարյուրապատիկ կամրապնդեն մարտական պատրաստվածության վիճակը» և զգացնել կտան «պատերազմի իրական համը, ինչպիսին աշխարհը դեռ չի տեսել»: Partner news Հիվանդանոց է տեղափոխվել 230 վիրավոր, այդ թվում 45 երեխա Զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենան վթարվել է, 10 զինվոր վնասվածք է ստացել Վիրավորների մոտ Դամասկոսի բժիշկները հայտնաբերում են շնչարգելություն և բիբերի բնորոշ ռեակցիա Ադրբեջանը Ռուսաստանի կարևոր ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում և Կասպից տարածաշրջանում, ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը Partner news |