Օսկանյանի գործը կլինի ԵԽԽՎ ուշադրության կենտրոնում, համոզված է Դավիթ Հարությունյանը![]() 9 հոկտեմբերի 2012 - 16:27 AMT PanARMENIAN.Net - ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկակավար Դավիթ Հարությունյանը մեկնաբանել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Վահե Հովհաննիսյանի հայտարարությունը, որ նրանք պատրաստ են անհրաժեշտության դեպքում ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմում իրենց տեղը զիջել Վարդան Օսկանյանին, հասկանալով, որ ԵԽԽՎ պատգամավորի կարգավիճակը նրան լրացուցիչ անձեռնմխելիություն է տալիս: Հարությունյանի խոսքով, յուրաքանչյուր քաղաքական ուժի գործն է ընտրել իր ներկայացուցիչներին ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմում: Լրագրողների հարցին, թե ԵԽԽՎ-ում ինչպիսին է նախնական կարծիքը Վարդան Օսկանյանի գործի մասին, հայկական պատվիրակության ղեկավարը պատասխանել է. «Նախնական կարծիք չկա: Բայց այն, որ այն կլինի ԵԽԽՎ ուշադրության կենտրոնում, ակնհայտ է»: Հոկտեմբերի 2-ին ԱԺ-ն բավարարեց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությունը ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ԱԳ նախկին նախարար Վադան Օսկանյանին «Սիվիլիթաս» հիմնադրամի միջոցների յուրացման քրեական գործի շրջանակներում պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին: Partner news ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ՀՀԿ խմբակցության ղեկավարն ԱԺ ամբիոնից պատասխանեց այս օրերին ընդդիմության ներկայացուցիչների հնչեցրած քննադատություններին «Եթե իշխանությունների մեջ կան մարդիկ, ովքեր այդպես չեն անի, մենք նրանցից պետք է ձերբազատվենք»,- ասաց նա Քննարկմանը հրավիրված են ԱԺ պատգամավորները, վարչապետը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը Partner news |