Վիեննայում ՀՀ դեսպանությունը կապեր է հաստատում Եվրոպայում ուսանող հայ երիտասարդների հետ![]() 9 հոկտեմբերի 2012 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 6-ին Վիեննայում ՀՀ դեսպանությունում կայացավ հանդիպում Ավստրիայում ուսանող հայ երիտասարդների հետ: Հանդիպմանը մասնակցեցին Վիեննայի և Գրացի տարբեր համալսարաններում բժշկություն, պատմություն, երաժշտություն, դիվանագիտություն, տնտեսագիտություն, փիլիսոփայություն ուսանող և վերապատրաստվող, Ավստրիայում բնակվող, ինչպես նաև Հայաստանից, Ռուսաստանից, Հնդկաստանից և Սլովակիայից ժամանած հայ երիտասարդներ: Միջոցառումը, որը նախաձեռնել և կազմակերպել էր Վիեննայում ՀՀ դեսպանությունը` Ավստրիայի Հայ Ուսանողական և Երիտասարդական Միության աջակցությամբ, միտված էր դեսպանության և հայ երիտասարդության միջև մշտական կապերի և համագործակցության հաստատմանը: Հանդիպման ընթացքում Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը ներկայացրեց Վիեննայում գործող ՀՀ դեսպանության ծրագրերն ու խնդիրները, երկկողմ և բազմակողմ գործունեությունը, Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունները, Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ վերջին զարգացումները, Հայաստան-Սփյուռք և դեսպանություն-ավստրահայ համայնք հարաբերությունների կարևորությունն ու նշանակությունը: Միջոցառման վերջում պայմանավորվածություն ձեռք բերվեց մշտական հիմքի վրա դնել նմանատիպ հանդիպումների ձևաչափը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Partner news Անցած ամիս հայտնի թուրք դաշնակահար Ֆազիլ Սայը նույնպես դատապարտվեց 10 ամսվա ազատազրկման Մարգարեի հասցեին արտահայտությունների համար Ամեն դեպքում Մոնսերատ Կաբալյեն կհայտնվի շատ պատշաճ շրջապատում տասնյակից ավելի ֆրանսիացի խորհրդարանականների, դիվանագետների ու ռուս պատգամավորների հետ միասին Սերգեյ Լավրով. Գոյություն ունեցող ստատուս քվոն, անկասկած, անընդունելի է «Շուշիի ազատագրման համար» մեդալով պարգևատրվել են ազատամարտիկներ Արարատ Ավանեսյանը և Արթուր Գասպարյանը Partner news |