Հրաչյա Ռոստոմյանը ընդունել է AIBA տեխնիկական հանձնաժողովի ներկայացուցիչներին![]() 9 հոկտեմբերի 2012 - 18:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը ընդունել է բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի տեխնիկական հանձնաժողովի ներկայացուցիչներին, որոնք Երևանում են գտնվում նոյեմբերի վերջին մեկնարկող բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնության կազմակերպչական աշխատանքներին ծանոթանալու համար: Ռոստոմյանը տեղեկացրել է կատարված կազմակերպչական այն մեծ ծավալի աշխատանքների մասին, որոնք նպաստելու են մրցաշարի լավագույնս անցկացմանը: «Մասնակիցները բնակվելու են բարձրակարգ հյուրանոցներոմ, ապահովված է լինելու բոլորի անվտանգությունը, և ընդհանրապես, արվելու է առավելագույնը, այս մրցաշարը բարձր մակարդակով անցկացնելու համար»,- նշել է նա: Հյուրերը տեղեկացրել են, որ եղել են մարզասրահներում, ծանոթացել պայմաններին և հույս հայտնել, որ մինչև մրցաշարի մեկնարկը բոլոր կազմակերպչական աշխատանքներն արդեն ավարտված կլինեն: Partner news Նա հաղթել է իր բոլոր մրցակիցներին և հասել մինչև եզրափակիչ Մայիսի 21-ին հայ ֆուտբոլիստները 1-ին հանդիպումն են անցկացնելու Ամռանը «Կուբանի» 23-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, հավանաբար, կլքի իր թիմը Նա կղեկավարի ֆեդերացիան ևս չորս տարի Partner news |