Կառավարության ուշադրության կենտրոնում անապահով ընտանիքների ուսանողների կրթությունն է![]() 10 հոկտեմբերի 2012 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 10-ի նիստում հավանություն է տվել անապահով ընտանիքների ուսանողների կրթության համար վճարը 50 տոկոսով փոխհատուցելու մասին նոր կարգին: Ինչպես նշել է Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, դա շատ կարևոր սոցիալական նախագիծ է, և 2013-ի սեպտեմբերից ուժի մեջ մտնելուց հետո հնարավորություն կտա առաջին տարին 1000 ուսանողների, իսկ մինչև 2015-ը` 2500 ուսանողների օգտվել այդ համակարգից: Դրա հետ կապված Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ընտանիքի ֆինանսական դրությունը չպետք է պատճառ դառնա, որպեսզի երեխաները զրկվեն կրթությունից: «Միջոցառումն ուղղված է հենց դրան, մենք նաև մեզ վրա պարտավորություն ենք վերցրել մասնավոր հատվածի հետ միասին ֆինանսական միջոցներ հատկացնել, գիտական տեսանկյունից դա չափազանց արդի է, և գտնվում է երկրի նախագահի ուշադրության կենտրոնում»,- ասել է նա: Partner news Մի շարք ակտիվիստների, այնուամենայնից, հաջողվել է շենք ներխուժել, բայց ոստիկանները նրանց դուրս են բերել Համացանցում առավոտյան տեղեկություններ էին տարածվել, որ զոհված զինվորի ծնողները դին բերում են Երևան՝ Կառավարության դիմաց իրենց բողոքն արտահայտելու նպատակով Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր Արտենիի գյուղապետ Գեղամ Խլղաթյանի խոսքով այս կարկուտը նախորդից շատ ավելի թույլ էր, բայց վնասներ պատճառել է Partner news |