«PANARMENIAN EXPO 2012»-ին կմասնակցեն տարբեր երկրների 120 կազմակերպություններ![]() 10 հոկտեմբերի 2012 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հոկտեմբերի 12-14-ը կանցկացվի «PANARMENIAN EXPO 2012» միջազգային բազմաբնույթ ցուցահանդեսը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասացին ցուցահանդեսի կազամկերպիչներ՝ ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի տնօրեն Արայիկ Վարդանյանը և «Պրոմ Էքսպո» ընկերության տնօրեն Արման Զաքարյանը: ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի տնօրենը նշեց, որ այս տարի ցուցահանդեսին մասնակեցելու են շուրջ 120 կազմակերպությունները և ընկերություններ. «Ցուցահանդեսը կազմակերպվում է 4 տարին մեկ անգամ: Անցած անգամների հետ համաեմատած՝ մասնակիցների թիվը նվազել է: Կարելի է ասել, որ այս ցուցահանդեսը Հայաստանի տնտեսական կյանքի ամենակարևոր իրադարձություններից է»: Մասնակիցների թվի նվազումը Արայիկ Վարդանյանը կապում է տնտեսական ճգնաժամի և արտագաղթի հետ. «Այս տարի ավելի քիչ են մասնակցում ինովացիոն ընկերությունները՝ կապված այն բանի հետ, որ օրեր առաջ անցկացվել է ԴիջիԹեք ցուցահանդեսը, և այդ ընկերությւոնները չէին կարող միանգամից 2 ցուցահանդեսին մասնակցել» : Նախատեսվում է նաև, որ ցուցահանդեսին արտասահմանից կլինեն 100-ից ավելմասնակիցներ: «Պրոմ Էքսպո» ընկերության տնօրեն Արման Զաքարյանն էլ նշեց, որ ցուցահանդեսի անցկացման համար հատուկ են ընտերվել այդ օրերը, որոնք համընկնում են Էրեբունի-Երևան տոնակատարության հետ. «Սա հատուկ միտում ունի արտերկրում Հայաստանի ներուժը ցուց տալու, քանի որ այդ օրերին Հայաստում արտերկիրց բազմաթիվ հյուրեր են լինելու»: Արման Զաքարյանը նշեց նաև, որ ցուցահանդեսին մասնակցելու են ընկերություններ Վարստանից, Պարսկաստանից, Սիրիայից, կա նաև մեկ մասնակից Թուրքիայից: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |