Դ. Ջամալյանը չի հավատում, որ Բաքուն կիրականացնի իր սպառնալիքները ԼՂՀ օդանավակայանի վերաբերյալ![]() 10 հոկտեմբերի 2012 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը չի հավատում, որ Թուրքիան և Ադրբեջանը կիրականացնեն իրենց սպառնալիքները Ստեփանակերտի օդանավակայանի բացման դեպքում: Նրա կարծիքով, Թուրքիան և Ադրբեջանը հազիվ թե խոսքից անցնեն գործի, և նրանց սպառնալիքները պետք է դիտարկել Հայաստանի վրա հոգեբանական ճնշում գործադրելու հարթությունում: «Չեմ կարծում, որ Թուրքիան կփակի իր օդային տարածքը (Հայաստանից ինքնաիթռների համար), քանի որ Հայաստանն ունի իր լծակները, և մեր տարածքը նույնպես տարանցիկ է: Դա տարբեր միջազգային կազմակերպությունների և երկրների շահերին սպառնացող քայլ է»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է նա: Ինչ վերաբերվում է ԼՂՀ թռչող ինքնաթիռները ոչնչացնելու մասին Ադրբեջանի սպառնալիքներին, ապա Ջամալյանը հայտարարել է. «Եթե Ադրբեջանը համոզված լինի, որ կխփի այդ ինքնաթիռը և անպատիժ կմնա, նա դա կանի: Բայց քանի որ մենք համարժեք պատասխան հասցնելու տարբեր հնարավորություններ ունենք, ապա չեմ կարծում, որ նրանք կգնան նման քայլի»: Նա հավելել է, որ պարտադիր չէ, որ Հայաստաի պատասխանը լինեն Ադրբեջանի քաղավիացիայի դեմ գործողությունները, սակայն դրանք կլինեն ցավոտ և համաչափ Ադրբեջանի գործողություններին: Միաժամանակ, փորձագետը նշել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի արձագանքը Ստեփանակերտում օդանավակայանի հնարավոր բացման վերաբերյալ կանխատեսելի էր: «Թուրք-ադրբեջանական տանդեմը ռազմավարական բնույթ է կրում, և դա հերթական ապացույցն է»: Ջամալյանը նաև կոչ է արել Հայաստաի հայտնի անձանց հետևել Սերժ Սարգսյանի օրինակին: Partner news Օրինագծին կողմ քվեարկեց 41 պատգամավոր, 66` դեմ և 1 ձեռնպահ
Բաքուն պետք է բանակցություններ սկսի ԼՂՀ հետ իր կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների վերացման շուրջ` ներառյալ առկա ստատուս քվոն, ասել է նա Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքին ելույթ են ունենում Նախախորհրդարանի անդամները Partner news |