Լիտվայում անցկացվում են «Հայկական թատրոնի օրեր»![]() 10 հոկտեմբերի 2012 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 9-ից Լիտվայում անցկացվում է Atspindys մոնոներկայացումների միջազգային թատերական փառատոն, որին մասնակցում է նաև Հայաստանը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց ՀԹԳՄ մամուլի պատասխանատու Վլադ Մուրադյանը: Հայաստանի պատվիրակության կազմում են «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը, Հ. Պարոնյանի անվան թատրոնի դերասանուհի Զարուհի Խաչատրյանը` «Ես կորցրել եմ ձայնս» և Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնի ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանը` «Հնագույն մասնագիտություն» մենաներկայացումներով: Լիտվայի Վիլնյուս, Կաունաս, Վիսագինաս քաղաքներում կանցկացվեն «Հայկական թատրոնի օրեր»: 2012 թվականի փետրվարի 29–ից մարտի 5 –ը Երևանում կայացած «Արմմոնո» միջազգային թատերական 10-րդ` հոբելյանական փառատոնին մասնակցեց Լիտվայի պաշտոնական պատվիրակությունը` գլխավորությամբ Լիտվայի մշակույթի փոխնախարար Դևիդաս Ստանպոնկուսի: Պատվիրակության կազմում էին նաև Լիտվայի մշակույթի նախարարության կանցլեր Նոմեդա Զենկենեն և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռեգիմանտաս Ադոմայտիսը: Փառատոնը կշարունակվի մինչև հոկտեմբերի 14-ը: Partner news Հունիսի 1-ին Կասկադի տարածքում կկայանա Dorians խմբի բացօթյա անվճար համերգը: Հանրահայտ շանսոնյեն կմասնակցի իր անվան աստղի բացմանը Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի մոտ 10-րդ «Ոսկե ծիրանը» երևանյան միջազգային կինոփառատոնը կանցկացնվի հուլիսի 7-14-ը Հունիսի վերջին հայտնի կդառնա՝ արդյոք այն կներկայացվի Վենետիկի կինոփառատոնում, թե՝ ոչ Partner news |