Դա Վինչիի «Մոգերի երկրպագություն» կտավը կվերականգնվի երկու տարում![]() 10 հոկտեմբերի 2012 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Լեոնարդո դա Վինչիի չավարտված «Մոգերի երկրպագություն» նկարի վերականգնումը, որը պահպանվում է Ուֆֆիցիի պատկերասրահում, կտևի երկու տարի: Այդ մասին, ինչպես հաղորդում է ANSA-ն, հայտարարել են 1481-ին ստեղծված ստեղծագործության ռեստավրատորները, հաղորդում է Lenta.ru-ն: Opificio delle Pietre Dure վերականգնման ինստիտուտի մասնագետները պատրաստվում են մաքրել նկարը նախորդ վերականգնողական աշխատանքների հետքերից: Նրա խոսքով, նկարի վրա պատկերված կերպարները կրկին կլինեն ծավալային, գույները` ավելի կենդանի, իսկ նկարը` ավելի վառ: «Մոգերի երկրպագություն» նկարի պաշտոնական վերականգնումը սկսվել է 2011-ի նոյեմբերին տախտակի հետ կապված խնդրի պատճառով, որի վրա նկարել է իտալացի վարպետը: Այս ընթացքում ռեստավրատորներն անցկացրել են հենց տախտակի, ինչպես նաև ներկի շերտի ուսումնասիրություններ: Դրանց արդյունքներով որոշվել են աշխատանքի հիմնական ուղղությունները: Partner news Էդվարդ Նալբանդյանն ու Ֆրանս Թիմմերմանսը մտքեր են փոխանակել սիրիական ճգնաժամի մասին Այն հռչակվել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) որոշմամբ 1977 թվականի մայիսի 18-ին Ֆեյսբուքյան «Լուսինե Զաքարյան» էջի նախաձեռնողները բաց նամակ են տարածել 17 մասնակիցներից եզրափակիչ անցան միայն 10-ը Partner news |