«Ժառանգությունն» առաջադրել է Ստեփան Սաֆարյանի թեկնածությունը թիվ 1 ընտրատարածքում

«Ժառանգությունն» առաջադրել է Ստեփան Սաֆարյանի թեկնածությունը թիվ 1 ընտրատարածքում

PanARMENIAN.Net - Այսօր Երևանի Ավան եւ Նոր-Նորք համայնքներն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում «Ժառանգություն» կուսակցության կողմից մեծամասնական ընտրակարգով Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվեց կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը: ԱԺ պատգամավորի ընտրությունը կայանալու է դեկտեմբերի 2-ին: Այդ մասին հայտնում է «Ժառանգության» մամլո ծառայությունը:

Մայիսի 6-ի ԱԺ ընտրություններում Սաֆարյանը թիվ 1 ընտրատարածքու զիջեց ՀՀԿ-ի թեկնածու ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին:

Հունիսի 17-ին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի ենթարկվեցին ՀՀ Պն մայոր, բժիշկ Վահե Ավետյանը, բժիշկ Արտակ Բայադյանը և ԶՈւ ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանը: Հունիսի 29-ին Ավետյանը մահացավ գիտակցության չգալով:

Ավետյանի մահը քաղաքացիական բողոքի ակցիաների հանգեցրեց Ռուբեն Հայրապետյանի դեմ, որի արդյունքում նա հրաժարվեց պատգամավորի մանդատից:

Partner news
 Ուշագրավ
ՀՀԿ խմբակցության ղեկավարն ԱԺ ամբիոնից պատասխանեց այս օրերին ընդդիմության ներկայացուցիչների հնչեցրած քննադատություններին
«Եթե իշխանությունների մեջ կան մարդիկ, ովքեր այդպես չեն անի, մենք նրանցից պետք է ձերբազատվենք»,- ասաց նա
Քննարկմանը հրավիրված են ԱԺ պատգամավորները, վարչապետը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը
Partner news