Իտալիայում կնվազեցվի ցածր եկամուտով քաղաքացիների հարկադրումը![]() 10 հոկտեմբերի 2012 - 18:21 AMT PanARMENIAN.Net - Իտալիայի իշխանությունները կնվազեցնեն ցածր եկամուտով քաղաքացիների հարկադրումը, հայտարարել է երկրի վարչապետ Մարիո Մոնտին: Հարկադրումը կնվազի մեկ տոկոսով: Հարկադրման դրույքը կնվազեցվի տարեկան 15 հազար եվրոյից պակաս եկամուտ ունեցող քաղաքացիների համար՝ մինչև 22 տոկոս, նախկինում այն 23 տոկոս էր: Տարեկան մինչև 28 հազար եվրո եկամուտ ունեցողների համար այն կկազմի 26 տոկոս, նախկին 27-ի փոխարեն: Իտալիայի կառավարությունը տնտեսման խիստ միջոցների փաթեթ է ընդունել, որի համաձայն 3 տարում բյուջեի ծախսերը կկրճատվեն 26 մլրդ եվրոյով: Partner news Մինչ այդ Նուլանդը զբաղեցնում էր Պետքարտուղարության մամլո ծառայության ղեկավարի պաշտոնը «Իմ գործընկերների 90 տոկոսը նշում է, որ իրենց անհրաժեշտ է, որ Ռուսաստանը պարտավորվի հեռանալ Կովկասից»,-ասել է Անտոնովը Նա նշել է Ստամբուլի եզակի կարգավիճակը, որպես «մշակույթների ու կրոնների խաղաղ գոյակցության» քաղաքի Հակավարկանիշը գլխավորում են Միխայիլ Գորբաչովը՝ նրան չի «սիրում» հարցվածների 66 տոկոսը և Բորիս Ելցինը (64 տոկոս) Partner news |