Մհեր Մկրտչյանի արձանի ծունկը ճաքել է

Մհեր Մկրտչյանի արձանի ծունկը ճաքել է

PanARMENIAN.Net - Շառլ Ազնավուրի հրապարակում գտնվող Մհեր Մկրտչյանի արձանի ծունկը ճաքել է: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը, արձանը կվերականգնվի տեղում:

Մհեր Մկրտչյանի արձանը Եղիշե Չարենցի արձանի հետ միասին «Մեր հանճարները մեր կողքին են» նախագծի շրջանակում սեպտեմբերի 20-ին տեղադրվեց Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում: Մկրտչյանը «01-99» ֆիլմի իր հայտնի տակառիկով է: Արձանների հեղինակն է Սուրեն Մելքոնյանը, իսկ պատրաստված են դրանք կավից:

Սա արդեն առաջին դեպքը չէ, երբ Մհեր Մկրտչյանի արձանը վնասվում է: Կավից պատրաստված արձանի աջ ձեռքի բութ մատը անհայտները կոտրեցին տեղադրելուց 2 օր անց` սեպտեմբերի 22-ին, իսկ սեպտեմբերի 28-ի գիշերը անհայտ անձինք կոտրեցին արձանի տակառիկը, որից հետո աշխատանքը հանվեց նստարանից, վերականգնվեց և նախկին տեղը վերադարձվեց միայն տեսախցիկների կողմից վերահսկողությունն ապահովելուց հետո: Այս անգամ, ըստ ամենայնի, պատճառը այսօր տեղացած անձրևն ու խոնավ եղանակն է:

Partner news
 Ուշագրավ
Էդվարդ Նալբանդյանն ու Ֆրանս Թիմմերմանսը մտքեր են փոխանակել սիրիական ճգնաժամի մասին
Այն հռչակվել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) որոշմամբ 1977 թվականի մայիսի 18-ին
Ֆեյսբուքյան «Լուսինե Զաքարյան» էջի նախաձեռնողները բաց նամակ են տարածել
17 մասնակիցներից եզրափակիչ անցան միայն 10-ը
Partner news