Բնապահպանության նախարարն աշխատանքից ազատել է «Խոսրովի անտառ» ՊՈԱԿ-ի տնօրենին և մի շարք աշխատակիցների

PanARMENIAN.Net - 2012թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ բնապահպանության նախարար Ա.Հարությունյանի մոտ կայացել է արտահերթ խորհրդակցության` նվիրված ՀՀ տարածքում ապօրինի որսի դեպքերի կանխարգելման աշխատանքների բարելավմանը և ԲՀՊՏ-ների պահպանման ռեժիմի կատարելագործմանը: Համաձայն օրեր առաջ մամուլում կատարած հայտարարության, որտեղ նախարարը պատրաստակամություն էր հայտնել առավել ակտիվացնելու համագործակցությունը նախարարության և հանրության, հանրությունը ներկայացնող հասարակական կազմակերպությունների հետ, հանձնարարել է լրատվություն ապահովող պատասխանատուներին այդ մասին ևս մեկ անգամ իրազեկել հանրությանը. PanARMENIAN.Net ին հայտնել է ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ապօրինի որսի հետ կապված ՀՀ ոստիկանությունն արդեն իսկ հարուցվել է քրեական գործ: Բնապահպանության նախարարը նույնպես ձեռնարկել է անհրաժեշտ գործողություններ. աշխատանքից ազատել է Խոսրովի անտառ ՊԱ ՊՈԱԿ-ի տնօրենին, արգելոցի պահպանությունն իրականացնող մի շարք աշխատակիցներ նույնպես ազատվել են աշխատանքից, այլ աշխատակիցներ ներկայացվել են կարգապահական տույժերի:

Հանձնարարվել է նախարարության համապատասխան ստորաբաժանումներին, որ մշակեն կարգ` ՀԿ ներկայացուցիչներին ԲՀՊՏ-ների վերահսկողական աշխատանքներին մասնակից դարձնելու և ԲՀՊՏ-ների կառավարման խորհուրդներում ՀԿ ներկայացուցիչների ներգրավումն ապահովելու նպատակով: Նախարարի հրամանով ստեղծվել է նաև արագ արձագանքման աշխատանքային խումբ` ապօրինությունների կանխարգելման, ինչպես նաև ԲՀՊՏ-ներում առանց նախազգուշացման, չպլանավորված ստուգայցեր իրականացնելու նպատակով:

ՀՀ բնապահպանության նախարարությունը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ից ստացել է Արարատի մարզի տարածքում ապօրինի որսի օբյեկտների տեղադիրքը ներկայացնող քարտեզ, որը հաստատում է այն փաստը, որ նապաստակի և բեզոարյան այծի որսի տեղադիրքերը գտնվում են Խոսրովի անտառ պետական արգելոցի տարածքից դուրս (ուղիղ գծով` նապաստակը` 658մ հեռավորության, բեզուարյան այծը` 315մ հեռավորությա վրա): Բնապահպանության նախարարը հանձնարարել է առավել մեծացնել վերահսկողությունը կենսառեսուրսների և ԲՀՊՏ-ի պահպանման ուղղությամբ:

Partner news
 Ուշագրավ
Արամ Գրիգորյան. Մենք պահանջելու ենք ՀԾԿՀ-ի ղեկավարի հրաժարականը
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում տեղադրված բիոզուգարանը գործում է, իսկ Տաթևում տեխնիկական պատճառով այն չի շահագործվում
Նախարարը կոչ արեց իշխանության ներկայացուցիչներին, հետևելով ստեղծված ավանդույթին, կիսել այդ տոնը դպրոցականների հետ
Ընտանիքի հայրը վարչապետին խոստացել է, որ եթե կառավարության ղեկավարն իրեն օգնի տան հարցում, ապա անպայման կունենա նաև իր 12-րդ զավակին
Partner news