«Հայկական ժամանակ». Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են![]() 11 հոկտեմբերի 2012 - 09:33 AMT PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ նախօրեին երեկոյան նախագահական նստավայրում տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հերթական հանդիպումը: Այս մասին «ՀԺ»-ի թղթակցին հայտնել է լավատեղյակ աղբյուրը: Ուշագրավ է, սակայն, որ հերթական այս հանդիպումը գաղտնի է պահվում երկու կողմից էլ: Թե ինչ պայմանավորվածության են եկել Ծառուկյանն ու Սարգսյանը, դեռ հայտնի չէ: «Ինչպես տեղեկացրել էինք, ԲՀԿ առաջնորդին մեկ շաբաթ ժամանակ էր տրված Սերժ Սարգսյանին պատասխանելու՝ առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն Սարգսյանին սատարելո՞ւ է, թե՞ ոչ: Այդ ժամկետը լրացել էր երկուշաբթի օրը, ու փաստորեն երեքշաբթի Ծառուկյանը գնացել է Սարգսյանի մոտ: «Հժ»-ին հայտնի է դարձել նաև, որ բոլորովին վերջերս նկարահանող խումբ է ուղարկվել Նիժնի Տագիլ, որտեղի բանտում ժամանակին իր պատիժն է կրել Գագիկ Ծառուկյանը՝ բռնաբարության համար: Նկարահանվել է մի վավերագրական ֆիլմ, որտեղ ներառված են զրույցներ Ծառուկյանի նախկին խցակիցների հետ, գործին վերաբերող փաստաթղթեր և այլն: Նկարահանված ֆիլմը գեղեցիկ փաթեթով ուղարկվել է Ծառուկյանին՝ կողմնորոշվելու համար իրեն տրված մեկ շաբաթվա ընթացքում»,- գրել է թերթը: Partner news ՀՀԿ խմբակցության ղեկավարն ԱԺ ամբիոնից պատասխանեց այս օրերին ընդդիմության ներկայացուցիչների հնչեցրած քննադատություններին «Եթե իշխանությունների մեջ կան մարդիկ, ովքեր այդպես չեն անի, մենք նրանցից պետք է ձերբազատվենք»,- ասաց նա Քննարկմանը հրավիրված են ԱԺ պատգամավորները, վարչապետը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը «Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ միայն Ազգային ժողով չեք անցնի, այլև կարտագաղթեք»,-ասաց նա Partner news |