Այսօր Տեսողության համաշխարհային օրն է

Այսօր Տեսողության համաշխարհային օրն է

PanARMENIAN.Net - Ամեն տարի աշխարհի շուրջ 100 երկրում հոկտեմբերի երկրորդ հինգշաբթի օրն անցկացվում են տարբեր միջոցառումներ` նվիրված Տեսողության համաշխարհային օրվան :

Օրվա խորհուրդն է բարձրաձայնել տեսողության խանգարումներով և կուրությամբ տառապող անձանց հիմնախնդիրները` հանրության ուշադրությունը սևեռելով կուրության, տեսողության խանգարման և թույլ տեսողության վերականգնման հարցերին:

Տարբեր ասոցիացաներ և հասարակական կազմակերպություններ, համագործակցելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Կուրության կանխարգելման միջազգային գործակալության հետ, աջակցում են կուրության և տեսողության խանգարումների` որպես միջազգային հանրային առողջապահական խնդրի, հանրային իրազեկվածության բարձրացմանը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` աշխարհում բնակչությունը ծերանում է, և տեսողության քրոնիկական խանգարումները բերում են կուրության տարածվածության բարձրացմանը: Սակայն, կուրության հանգեցնող տարիքային բազմաթիվ փոփոխություններ կարող են վերացվեն: Ժամանակին միջամտությունը հաճախ կարող է հետաձգել կամ նվազեցնել այդ գործոնների ազդեցությունը տեսողության վրա:

ՀՀ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այս տարի Տեսողության համաշխարհային օրը Հայաստանում նվիրված է մանկական կուրության կանխարգելմանը: Այն մեկնարկում է հոկտեմբերի 11-ին և նշվելու է միջոցառումների շարքով, որի նախաձեռնողն է Հայկական ակնաբուժության նախագիծը` առողջապահության նախարարության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, ինչպես նաև այլ գործընկերների աջակցությամբ: Հայկական ակնաբուժության նախագծի միջոցառումների թեման մանկական կուրության կանխարգելումն է` «Լույս մանուկների աչքերին» խորագրով:

Partner news
 Ուշագրավ
«Եթե այս հարցը չեք կարողանում լուծել, ինչպե՞ս պետք է իրականացնեք կառավարության ծրագիրը»,- հարցերց պատգամավորը
Ծնողին հայտնել էին, որ այն հավաստագիրը, որով երեխան կարող էր անվճար բուժվել, այլևս պիտանի չէ
«Խորին վշտակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և ԱՄՆ բարեկամ ժողովրդին»,,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում
Իտալիայում արտադրված հատուկ ցանցը պաշտպանում է ոչ միայն կարկտահարությունից, այլ նաև ցրտահարությունից
Partner news