Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի արտգործնախարարների համաժողովին![]() 11 հոկտեմբերի 2012 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 11-14-ը Կինշասայում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովին և գագաթաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: 1970 թ-ին ստեղծվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախատիպը` Մշակութային և տեխնիկական համագործակցության ասոցիացիան: Որպես ֆրանկոֆոնիայի օր է ընտրվել մարտի 20-ը: Ֆրանկոֆոնիան, որպես շարժում, միավորում է 75 պետությունների, որոնցից 56-ը ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրներ են, 19-ը` դիտորդներ: Այդ կազմակերպության հովանու ներքո տոնվում են Ֆրանկոֆոնիայի օրերը, շաբաթները և ամիսները: Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը միացել է 2008 թ-ին: Partner news Երկրները վստահություն են հայտնել, որ իրենց հայտարարությունները պետք է հիմք ծառայեն ղարաբաղյան հակամարտության արդարացի կարգավորման համար Լուկաշենկոն համաձայն է հանդես գալ որպես միջնորդ ղարաբաղյան կարգավորման հարցում Սերժ Թանկյանը միացել է Amnesty International իրավապաշտպան կազմակերպության նախաձեռնած ստորագրահավաքին Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էլման Աբդուլայևը հայտարարել է, թե զբոսաշրջիկների այցելությունները Լեռնային Ղարաբաղ անօրինական են և վտանգավոր: Partner news |