Բնապահպանության նախարարությունում արագ արձագանքման աշխատանքային խումբ է բացվել (վիդեո)

Բնապահպանության նախարարությունում արագ արձագանքման աշխատանքային խումբ է բացվել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 7-9-ը բնապահպանության նախարարությունը կազմել է թույլատրված բնապահպանական օրենսդրության խախտումների վերաբերյալ 1 մլն 168 հազար դրամ վնասի հատուցման և 500 հազար դրամի վարչական տուգանքի վարույթ:

Համաձայն բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի 2012թ. հոկտեմբերի 5-ի հրամանի` ապօրինի ծառահատումների, բնափայտի տեղափոխման, որսագողության, ապօրինի ձկնորսության, հողի վերին շերտի վնասումը կանխարգելելու, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող և դրանց հարող տարածքներ պատահական ստուգայցեր կազմակերպելու նպատակով ստեղծվել է արագ արձագանքման աշխատանքային խումբ:

Աշխատանքային խմբի ղեկավար Գեորգի Պողոսյանի գլխավորությամբ շուրջօրյա հսկողություն է սահմանվել Երևան-Սևան M4 և Երևան-Գյումրի M1 միջպետական ավտոճանապարհների վրա:

Խումբն արդեն աշխատանքներ է իրականացրել Կոտայքի և Արագածոտնի մարզերում: Հոկտեմբերի 9-ին Երևան-Սևան M4 ավտոճանապարհի վրա իրականացվցող աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է. Զիլ 09UO660 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենա, որի թափքում եղել է 7 մ/խ կողահատ հաճարենի տեսակի տախտակ:

Ֆորդ 29ՏU923 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենա, որի թափքում եղել է 4 մ/խ կողահատ հաճարենի տեսակի տախտակ:

Զիլ 57ԼՏ563 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենա, որի թափքում եղել է 6 մ/խ հաճարենի տեսակի կիսաչոր վառելափայտ:

Վերոնշյալ 3 ավտոմեքենաների վարորդները չհամաձայնելով արձանագրություն կազմելու փաստի հետ, թողել են մեքենաները ու հեռացել: Ոստիկանների ուղեկցությամբ մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Չարենցավանի բաժին: Խմբի աշխատանքները շարունակվում են:

Partner news
 Ուշագրավ
«Կսպասենք մինչև հինգշաբթի»,-ասաց Հայկավանի գյուղապետը
Կրակոցները տեսել և լսել են Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի բնակիչները
Վլադիմիր Հակոբյանը երեք տարի առաջ եկավ մայրաքաղաք` իր արվեստը տարածելու, գրքերը տպագրելու և լարախաղացությամբ գումար վաստակելու
Մի շարք ակտիվիստների, այնուամենայնից, հաջողվել է շենք ներխուժել, բայց ոստիկանները նրանց դուրս են բերել
Partner news