ԶԼՄ-ները Օլանդ-Տրիերվեյլեր-Դեվեջյան սիրային եռանկյունու մասին![]() PanARMENIAN.Net - Ֆրանսիայի առաջին տիկին Վալերի Տրիերվեյլերը, որն Օլանդի քաղաքացիական կինն է, դավաճանել է նրան հայտնի քաղաքական գործիչ, Նիկոլյա Սարկոզիի մերձակա օգնական ֆրանսահայ Պատրիկ Դեվեջյանի հետ: Այդ մասին հայտնում են արտերկրի ԶԼՄ-ները, «La Frondeuse» գրքի վրա հղումով, որտեղ հրապարակված են այդ սիրավեպի մանրամասները: Նշվում է, որ այն ժամանակ Տրիերվեյլերը ամուսնացած էր, իսկ նրա սիրեկան Օլանդը ամուսնացած էր սոցիալիստների առաջնորդ Սեգոլեն Ռուայալի հետ, որը նրա չորս երեխաների մայրն է: Լրագրողներին հայտնի է դարձել նաև, որ Տրիերվեյլերը խնդրել է Դեվեջյանին ամուսնալուծվել կնոջից, որի հետ նա ապրել է շուրջ 30 տարի, սակայն վերջինս հրաժարվել է, որից հետո նրա «ամուսնական ձգտումները կենտրոնացել են Օլանդի վրա»: Հետաքրքրական է, որ ինչպես Օլանդը, այնպես էլ Դեվեջյանը գիտեին, որ կիսում են անկողինը նույն կնոջ հետ, սակայն «մեծ հարգանք» էին տածում միմյանց նկատմամբ: Քրիստոֆ Ժակուբիսինի և Ալիկս Բուայեի գիրքը, որտեղ նկարագրված է այս սիրային պատմությունը, վաճառքի կհանվի այսօր՝ հոկտեմբերի 11-ին: Ինչպես հայտնի է դարձել, Տրիերվեյլերը մտադիր է հայց ներկայացնել գրքի հեղինակների դեմ, հայտնում է Newsru.co.il.-ը: Նշենք, որ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի նախագահի ընտրություններում հաղթել է Ֆրանսուա Օլանդը, ԶԼՄ-ները սկսեցին ակտիվորեն քննարկել այն փաստը, որ առաջին տիկին դարձավ Paris Match-ի 47-ամյա լրագրողուհի Վալերի Տրիերվեյլերը, երկու անգամ ամուսնալուծված միայնակ մայրը, որը պաշտոնական ամուսնություն չի կնքել նախագահի հետ: Օլանդի սիրուհին դարձավ պատմության մեջ առաջին չամուսնացած կինը, որը Ելիսեյան պալատ մտավ նախագահի տիկնոջ իրավունքով: Վալերի Տրիերվեյլերը մամուլում ստացավ հեգնական «Ռոտվեյլեր» անունը, երբ ապտակեց իր գործընկերներից մեկին, որի արտահայտությունը այժմյան առաջին տիկինը համարեց «սեքսիստական»: Տրիերվեյլերն ու Օլանդը ծանոթացել են 23 տարի առաջ, երբ ապագա առաջին տիկինը լրագրող էր, իսկ նախագահը՝ բավականին մեծ ընտանիքի հայր և ամուսին: Partner news Անցած ամիս հայտնի թուրք դաշնակահար Ֆազիլ Սայը նույնպես դատապարտվեց 10 ամսվա ազատազրկման Մարգարեի հասցեին արտահայտությունների համար Ամեն դեպքում Մոնսերատ Կաբալյեն կհայտնվի շատ պատշաճ շրջապատում տասնյակից ավելի ֆրանսիացի խորհրդարանականների, դիվանագետների ու ռուս պատգամավորների հետ միասին Սերգեյ Լավրով. Գոյություն ունեցող ստատուս քվոն, անկասկած, անընդունելի է «Շուշիի ազատագրման համար» մեդալով պարգևատրվել են ազատամարտիկներ Արարատ Ավանեսյանը և Արթուր Գասպարյանը Partner news |