Մայր Տաճար կբերվի Ս. Գրիգոր Նարեկացու մասունքը![]() 11 հոկտեմբերի 2012 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 13-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Թարգմանչաց տոնը: Տոնի նախորդ օրը` հոկտեմբերի 12-ին, երեկոյան ժամերգության ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գանձատնից առաջին անգամ դուրս կբերվի Սբ. Գրիգոր Նարեկացու մասունքը: Սուրբ Թարգմանչաց տոնը , նշվում է Սուրբ Խաչի տոնից չորրորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը: Հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Թարգմանիչ վարդապետների անվան ներքո տոնում է վարդապետ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի, նրա ավագ ու կրտսեր աշակերտների՝ Եղիշեի, Մովսես Խորենացու, Դավիթ Անհաղթի և այլոց պայծառ հիշատակը։ Նրանց մեջ են մտնում նաև հետագա դարերում թարգմանչաց սերնդի գործն ու առաքելությունը շարունակած Սուրբ Գրիգոր Նարեկացին և ՍուրբՆերսես Շնորհալին: Թարգմանիչների շնորհիվ Աստվածաշունչ մատյանը թարգմանվեց հայերեն։ Սուրբ Գրքի թարգմանությանը հաջորդեցին Եկեղեցու Սուրբ Հայրերի բազմաբնույթ երկերի հայերեն թարգմանությունները, որոնցից շատերն այսօր իրենց բնօրինակների կորստյան պատճառով բնագրի արժեք են ստացել: Partner news Շինբարեկարգման վարչության պետը տեղում կճշտի, թե ինչու են ծառեր արմատներն ասֆալտապատվել «Մեր քաղաքը» ֆեյսբուքյան խումբը հայտարարություն է տարածել` տեղեկացվելով, որ վաղը քլունգներով գնալու են «ազատելու» ծառերը Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապիին Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնը կայցելի Հայաստան որպես «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր Partner news |