Աշխարհում Ինտերնետի օգտատերերի քանակը հասել է 2,3 միլիարդի

Աշխարհում Ինտերնետի օգտատերերի քանակը հասել է 2,3 միլիարդի

PanARMENIAN.Net - Աշխարհում Ինտերնետի օգտատերերի քանակը հասել է 2,3 մլրդ մարդու՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով 11 տոկոսով: Այդ մասին ասվում է Էլեկտրակապի միջազգային միության «Տեղեկատվական հասարակության չափումը» զեկույցում:

ՄԱԿ-ի մասնագիտացած հաստատության փորձագետները նշում են, որ զարգացող երկրներում Ինտերնետից օգտվողների թիվը 2011թ. երեք անգամ ավելի է աճել՝ 16 տոկոսով, քան զարգացած երկրներում, որտեղ այդ ցուցանիշը 5 տոկոս է:

Ինտերնետից օգտվողների մեկ քառորդը բնակվում է Չինաստանում:

Աճում է նաև տան պայմաններում Ինտերնետից օգտվողների թիվը՝ 14 տոկոսով, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Partner news
 Ուշագրավ
ԲարՔեմփը ոչ ֆորմալ մթնոլորտում բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում ապահովող միջոցառման ձևաչափ է
Samsung Galaxy S4-ն արդեն Երևանում է․ վաճառվում է Samsung, Mobile Center, Orange և Fine վաճառասրահներում
Տիգրան Սարգսյանը ընդունել է ՀՀ-ում Ֆինլանդիայի նորանշանակ դեսպանին
Յուրաքանչյուր շաբաթվա երջանիկ բաժանորդի անունը կհրապարակվի հաջորդող շաբաթվա ընթացքում
Partner news