Աթենքում նշել են Հայաստանի Անկախության 21-րդ տարեդարձը

Աթենքում նշել են Հայաստանի Անկախության 21-րդ տարեդարձը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 10-ին Աթենքի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցում տեղի ունեցավ Հունաստանում ՀՀ դեսպանության կազմակերպած հանդիսավոր ընդունելությունը` Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի և Հայաստանի ու Հունաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի կապակցությամբ:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, ողջույնի խոսքով ներկաներին դիմեց Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը` ամփոփ ներկայացնելով անցած տարիներին երկկողմ հարաբերություններում արձանագրված ձեռքբերումներն ու հաջողությունները և շեշտելով դրանց ամրապնդման կարևորությունը: Դեսպան Ղալաչյանն անդրադարձավ նաև Հայաստանի և Հունաստանի միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման գործում հունահայ համայնքի դերին:

Բազմամարդ հանդիսությանը ներկա էին Հունաստանի օրենսդիր և գործադիր իշխանությունների, միջազգային, մշակութային ու հասարակական կազմակերպությունների, գիտության, մշակույթի և արվեստի ներկայացուցիչներ, բարձրաստիճան զինվորականներ, գործարարներ, լրագրողներ, երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ ու դիվանագետներ, հունահայ համայնքի, այդ թվում` համայնքային կառույցների ներկայացուցիչներ:

Partner news
 Ուշագրավ
Մայիսի 17-ին Էդվարդ Նալբանդյանը կայցելի Կրակով, որտեղ նախատեսված է նրա մասնակցությունը Վիշեգրադյան քառյակի անդամ երկրների հանդիպմանը
Այսօր ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստին ելույթով հանդես եկավ ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի պատգամավոր Ֆրեդ Նիլը պատասխանել է Թուրքիայի գլխավոր հյուպատոսի նամակին
«Իրեն պարտված համարող կողմի վերնախավը տարված է ռևանշի մոլուցքով, սպառազինությունների մրցավազքով»,-գրում է դիվանագետը
Partner news