2012թ. ապրիլ-օգոստոսին բժշկական ապահովագրական ընկերությունները սպասարկել են մոտ 30 000 հայտ![]() 11 հոկտեմբերի 2012 - 16:49 AMT PanARMENIAN.Net - 2012թ. ապրիլ-օգոստոսին բուժապահովագրության ընկերությունները սպասարկել են մոտ 30 000 հայտ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Հայաստանի ապահովագրական շուկայի մասնա¬կիցների ասոցացիա» իրավաբանական անձանց միության գործադիր տնօրեն Անդրանիկ Օհանջանյանը: Ըստ նրա, բուժապահովագրության ներդրումը պետծառայողների համար սոցփաթեթի շրջանակում հանգեցրեց նրան, որ ապահովագրական ընկերությունները սկսել են բավականին ակտիվ աշխատել ու որակյալ ծառայություններ տրամադրել: Այդ առնչությամբ Անդրանիկ Օհանջանյանը հավելել է, որ ՀՀ ֆինանսական հաշտարարի գրասենյակը նշված շրջանում ընդամենը 24 բողոք է ստացել: Ավելին, ինչպես ասել է մասնագետը, պետծառայողների մոտ 60 տոկոսը բուժապահովագրության համար ավելի շատ գումար է փոխանցում, քան նախատեսված է: «Դա վկայում է այն մասին, որ վստահություն կա բնակչության շրջանում այդ ծառայությունների ձեռք բերման համար»,-ասել է նա: 2012թ. հունվարից Հայաստանում սոցփաթեթ է գործում պետծառայողների և քաղծառայողների համար: Սոցփաթեթի շրջանակում յուրաքանրյուրին հատկացվոպ է 132 հազար դրամ: Պարտադիր բուժապահովագրության համար նախատեսված է 52 հազար դրամ, ինչը տարեկան կտրվածքով կազմում է 3,8 մլն դրամ: Partner news Կբացվի Թել Ավիվ-Երևան-Թել Ավիվ չվերթը Ըստ Գ. Բաղրամյանի, էլէներգիայի գինն իսկապես վերանայելու անհրաժեշտություն կար ՀԾԿՀ գնային քաղաքականության վարչության պետը նշել է, հիմնավորված կարող է ասել` գազի գինը կսահմանվի մեկ խորանարդի դիմաց 156 դրամ Ֆինանսների նախարարը հայտնեց, որ «Արմավիան» այլ պարտատերեր էլ են դատի են տվել Partner news |