ԱԻՆ-ում կքննարկվեն աղետների ռիսկի նվազեցման կրթության նորարարական մոտեցումները![]() 11 հոկտեմբերի 2012 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 12-ին` ժամը 10.00-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի կունենա Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվան նվիրված աշխատանքային քննարկում, որի թեման է «Աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) կրթության նորարարական մոտեցումները Հայաստանի հանրակրթական ուսումնական ծրագրերում»։ Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը, կազմակերպիչներն են ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալությունը, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ) հետազոտական խումբը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը։ Քննարկմանը հրավիրված են ՀՀ արտակարգ իրավիճակների, կրթության և գիտության նախարարությունների, «ԱՌՆԱՊ» հիմնադրամի, ՃՄՀԳ հետազոտական խմբի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, ՕՔՍՖԱՄ-ի, Հայկական կարմիր խաչի, «Ուորլդ վիժն» և «Փրկենք երեխաներին» կազմակերպությունների, փրկարար ծառայության, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի, մարզպետարանների, հանրակրթական դպրոցների ներկայացուցիչներ։ Սեմինարի նպատակներն են Հայաստանում ու Ճապոնիայում աղետների վերաբերյալ գիտելիքի, կրթության և փորձի փոխանակում, Հայաստանի դպրոցներում ԱՌՆ վերաբերյալ ուսուցումը խթանող միջոցների բացահայտում։ Partner news «Կսպասենք մինչև հինգշաբթի»,-ասաց Հայկավանի գյուղապետը Կրակոցները տեսել և լսել են Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի բնակիչները Վլադիմիր Հակոբյանը երեք տարի առաջ եկավ մայրաքաղաք` իր արվեստը տարածելու, գրքերը տպագրելու և լարախաղացությամբ գումար վաստակելու Մի շարք ակտիվիստների, այնուամենայնից, հաջողվել է շենք ներխուժել, բայց ոստիկանները նրանց դուրս են բերել Partner news |