Գյումրի– Բավրա ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել. ՌԴ քաղաքացին հոսպիտալացվել է![]() 12 հոկտեմբերի 2012 - 11:25 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԻ նախարարությունից հայտնում են, որ հոկտեմբերի 11-ին, ժամը 22.04-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի– Բավրա ավտոճանապարհի 15-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարատրանսպորտային պատահար: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի 32 ԼՍ 704 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել: Պատահարի հետևանքով վարորդ` ՌԴ քաղաքացի, 1988 թ. ծնված Ալեքսանդր Սադչիկովն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Սադչիկովին և տեղափոխել Գյումրիի «Գյուլբենկյան» բժշկական կենտրոն, այնուհետև` ՀՀ ՊՆ կենտրոնական կայազորային հոսպիտալ: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: Partner news Երևանի Խանջյան, Ալեք Մանուկյան, Տիգրան Մեծ փողոցներում այսօր դարձյալ խցանումներ են, որ արդեն մի քանի ժամ են տևում 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել են «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքները Ռիման արդեն մի քանի ամիս է` ապրում է ՍՕՍ մանկական գյուղում «Ծայրամասերից մարդիկ հասնում են կենտրոնո ու մնում շվարած, այդպես չի լինում»,-ասաց քանդակագործ Partner news |