Սլովակիայում Թուրքիայի դեսպան Գյուլհան Ուլուտեկը փաստացիորեն ընդունել է Հայոց ցեղասպանությունը![]() 12 հոկտեմբերի 2012 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Սլովակիայում Թուրքիայի դեսպան Գյուլհան Ուլուտեկը փաստացիորեն ընդունել է Հայոց ցեղասպանությունը: Բանն այն է, որ Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը այս տարվա հուլիսին Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնելու համար դատի է տվել Սլովակիայում Թուրքիայի դեսպան Գյուլհան Ուլուտեկին: Վերջինս բերման էր ենթարկվել Սլովակիայի ոստիկանության կողմից և հայտարարել, որ ցեղասպանության դեմ բան չի ասել և չի էլ կարող ասել, ստացվում է, որ նա փաստացիրոն ընդունում է Հայոց ցեղասպանության փաստը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Աշոտ Գրիգորյանը` նշելով, որ դատի տալու համար հիմք է ծառայել Սլովակիայում 2009-ից գործող ցեղասպանությունը ժխտելու համար պատիժ նախատեսող օրենքը, որով նախատեսվում է ցեղասպանությունը գիտակացաբար ժխտողներին 5, իսկ անգիտակցաբար ժխտողներին 3 տարվա ազատազրկում: Partner news ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ՀՀԿ խմբակցության ղեկավարն ԱԺ ամբիոնից պատասխանեց այս օրերին ընդդիմության ներկայացուցիչների հնչեցրած քննադատություններին «Եթե իշխանությունների մեջ կան մարդիկ, ովքեր այդպես չեն անի, մենք նրանցից պետք է ձերբազատվենք»,- ասաց նա Քննարկմանը հրավիրված են ԱԺ պատգամավորները, վարչապետը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը Partner news |