Հոկտեմբերի 13-21-ը Հայկական բարեգործական ընդհանուր միությունը կանցկացնի 87-րդ ընդհանուր ժողովը![]() 12 հոկտեմբերի 2012 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 13-21-ը, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) ավելի քան 300 պատվիրակներ աշխարհի տարբեր երկրներից կմասնակցեն միության 87–րդ ընդհանուր ժողովին: Ինչպես հայտնում է ՀԲԸՄ լրատվական ծառայությունը, 87-րդ Ընդհանուր ժողովը առանձնանում է ոչ միայն իր ընդգրկունությամբ և բովանդակությամբ, այլև դեպի ապագան միտված լինելու խորհրդով: ՀԲԸՄ-ի պատվիրակները կքննարկեն ՀԲԸՄ-ի վերջին երկու տարիների գործունեւոթյունն աշխարհում, միության ավանդը Հայաստանի առաջընթացի գործում, ինչպես նաեւ սիրիահայության օգնության հարցեր: Ամփոփելով Հայաստանում իրագործված ծրագրերն ու ձեռքբերումները` ՀԲԸՄ-ի անդամները կգնան նաև ապագային ընդառաջ` կազմելու թե՛ Հայաստանի, թե՛ հայ սփյուռքի զարգացմանը նպաստող հետագա ծրագրերը: Ընդգծելով 87-րդ Ընդհանուր ժողովի Հայաստանում գումարվելու նշանակությունը, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանն իր ուղերձում ասում է: Ընդհանուր ժողովի ընթացքում նախատեսվում է պատվիրակների այցելություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և հանդիպում նախագահ Բակո Սահակյանի հետ: ՀԲԸ Միությունը, շարունակելով իր ծրագրերը Լեռնային Ղարաբաղում, ընդհանուր ժողովի առիթով կհայտարարի կրթական նոր կենտրոնի մեկնարկը Ստեփանակերտում: Այս կենտրոնում կգործեն Հայաստանի ամերիկյան համալսարանի հատուկ դասընթացների բաժինն ու «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը: Պատվիրակները ՀԲԸՄ-ի նախագահ Պերճ Սեդրակյանի գլխավորությամբ կայցելեն նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով: ՀԲԸՄ 87–րդ Ընդհանուր ժողովը տեղի է ունենալու Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկեան» մատենադարանում, հոկտեմբերի 20–ին: 87-րդ Ընդհանուր ժողովի շրջանակներում հոկտեմբերի 19-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա ՀԲԸՄ-ի Գալա համերգը, Հայաստանի լավագույն գեղարվեստական խմբերի ու արվեստագետների մասնակցությամբ: Համերգի ընթացքում կներկայացվեն Միության արգասաբեր գործունեությունն ու ձեռքբերումները: Մինչ այդ, հոկտեմբերի 17-ին, ՀԲԸՄ-ն կկազմակերպի Dorians խմբի բացօթյա հանրային համերգը` «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլագիաների կենտրոնում: Partner news Արամ Գրիգորյան. Մենք պահանջելու ենք ՀԾԿՀ-ի ղեկավարի հրաժարականը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում տեղադրված բիոզուգարանը գործում է, իսկ Տաթևում տեխնիկական պատճառով այն չի շահագործվում Նախարարը կոչ արեց իշխանության ներկայացուցիչներին, հետևելով ստեղծված ավանդույթին, կիսել այդ տոնը դպրոցականների հետ Ընտանիքի հայրը վարչապետին խոստացել է, որ եթե կառավարության ղեկավարն իրեն օգնի տան հարցում, ապա անպայման կունենա նաև իր 12-րդ զավակին Partner news |