Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի կրոնական կազմակերպությունների հետ կապերի բաժնի ղեկավարին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի կրոնական կազմակերպությունների հետ կապերի բաժնի ղեկավարին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի (Ռուսաստանի Դաշնություն) միջտարածաշրջանային համագործակցության, ազգային քաղաքականության և կրոնական կազմակերպությունների հետ կապերի բաժնի ղեկավար Յուրի Արտյուխին:Ինչպես հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լրատվական ծառայությունը, Նորին Սրբությունը նշեց, որ նման այցերը համայն հայության հոգևոր կենտրոն հնարավորություն են ընձեռում լավագույնս ճանաչելու Հայոց Եկեղեցին և նրա հոգևոր արժեքները: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ ընդգծեց, որ երկու երկրների միջև հարաբերությունները ջերմ են ինչպես պետական, այնպես էլ հոգևոր մակարդակում:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանյաց Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների ջերմ հարաբերություններին, ինչպես նաև ՌԴ-ում հայ համայնքի և Նոր Նախիջևանի ու Ռուսաստանի հայոց թեմի կյանքին: Այս առիթով Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց պրն. Յուրի Արտյուխին` Մոսկվայի հայ համայնքին և հայոց թեմին ցուցաբերվող զորակցության համար:

Իր հերթին Յ. Արտյուխը, իր խոսքում Յ. Արտյուխը նաև ընդգծեց Մոսկվայում կառուցվող հայկական եկեղեցական ընդարձակ համալիրի և առաջնորդանիստ տաճարի կարևորությունը` նշելով, որ այն զգալի դերակատարություն կունենա հայ համայնքի հոգևոր կյանքում:

Հանդիպմանը ներկա էր նաև Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը:

Partner news
 Ուշագրավ
Երևանի Խանջյան, Ալեք Մանուկյան, Տիգրան Մեծ փողոցներում այսօր դարձյալ խցանումներ են, որ արդեն մի քանի ժամ են տևում
2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել են «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքները
«Ծայրամասերից մարդիկ հասնում են կենտրոնո ու մնում շվարած, այդպես չի լինում»,-ասաց քանդակագործ
Partner news