Հայ երիտասարդները գնում են ԵՄ երկրներ՝ որպես կամավոր12 հոկտեմբերի 2012 - 16:26 AMT PanARMENIAN.Net - «Եվրոպական կամավորական ծառայություն» հանդիպում Հայաստանում – 2012» ծրագիրը մեկնարկել է հոկտեմբերի 5–ին։ Նախկին կամավորների և հետաքրքրված երիտասարդների համար կազմակերպվել են դասընթացներ, իսկ հոկտեմբերի 7–ին՝ բացօթյա ռոք համերգ։ «Եվրոպական կամավորական ծառայություն»–ը երիտասարդներին հնարավորություն է ընձեռում Եվրամիության երկրներում և դրանցից դուրս իրականացնել կամավորական աշխատանքներ։ Նպատակ ունի երիտասարդների մեջ զարգացնել համերաշխություն, փոխըմբռնում և հանդուրժողականություն՝ այս կերպ նպաստելով Եվրամիությունում սոցիալական համախմբվածության ամրապնդմանը և խրախուսելով երիտասարդների քաղաքացիական ակտիվությունը։ «Եվրոպական կամավորական ծառայության» ծրագրերը գործում են Եվրամիության «Youth in Action»–ի ֆինանսական աջակցությամբ։ Հայաստանում ավելի քան 20 կազմակերպություն իրականացնում են այդ ծրագրեր։ Հոկտեմբերի 16–ին՝ ժամը 11.00 –13.00-ին, նախատեսվում է Եվրոպական կամավորական ծառայության տեղեկատվական հանդիպում Հայաստանում Եվրամիության պատվիրակության գրասենյակում, որի ընթացքում բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են Եվրոպական կամավորական ծառայության (EVS) ծրագրերով, հնարավորություն կունենան ծանոթանալ և տեղեկություններ ստանալ նախկին և ներկա կամավորներից։ Partner news Մի շարք ակտիվիստների, այնուամենայնից, հաջողվել է շենք ներխուժել, բայց ոստիկանները նրանց դուրս են բերել Համացանցում առավոտյան տեղեկություններ էին տարածվել, որ զոհված զինվորի ծնողները դին բերում են Երևան՝ Կառավարության դիմաց իրենց բողոքն արտահայտելու նպատակով Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր Արտենիի գյուղապետ Գեղամ Խլղաթյանի խոսքով այս կարկուտը նախորդից շատ ավելի թույլ էր, բայց վնասներ պատճառել է Partner news |