ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՄՈՒՂԸ ԿԱՐՈՂ Է ԽԱԽՏԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱԼԱՆՍԸ

PanARMENIAN.Net - Թուրքական «Զաման» թերթը հրապարակել է հոդված` նվիրված Իրան-Հայաստան գազամուղի շինարարությանը եւ օգտագործման հեռանկարներին: Հոդվածի տվյալներով` այդ գազամուղի նախագիծը մշակվել է 1992 թվականին, իսկ շինարարության վերաբերյալ պայմանագիրը ստորագրվել է 1995 թվականին: Ակնկալվում է, որ մյուս տարվա սկզբին այդ գազամուղը շահագործման կհանձնվի: Գազամուղի իրանական հատվածի երկարությունը 100 կմ է, իսկ հայկական հատվածինը` 41 կմ: Նախագծի նախնական արժեքը կազմում է 220 մլն դոլար: Հոդվածի հեղինակ դոկտոր Ֆեկրետ Իրտոնը, որը թերթի միջազգային քաղաքական մեկնաբանն է, պնդում է, որ այդ նախագծի իրականացումից հետո Թուրքիային մոտ գտնվող այդ տարածաշրջանում էներգետիկ եւ տնտեսական բալանսը կարող է փոփոխվել: Գոյություն ունի այդ գազամուղի մինչեւ վրացական Սուպսա նավահանգիստ երկարացնելու նախագիծ, որից հետո Սեւ ծովի հատակով մինչեւ Ուկրաինայի Ֆեոդոսիա քաղաք եւ տարանցիկով Ուկրաինայից Եվրոպայի երկրներ: Ուկրաինան եւ ԵՄ շահագրգռված են գազի աղբյուրի դիվերսիֆիկացիոյով եւ ակտիվ օժանդակում են այդ նախագծին: Բնական է, որ Ռուսաստանը դեմ է հանդես գալիս այդ գազամուղի երկարացման նախագծին: Հեղինակը նշում է, որ «այդ նախագծի իրագործումը կհանգեցնի դրա մասնակիցների (Իրան, Հայաստան, Վրաստան եւ Ուկրաինա) ԵՄ-ին մերձեցմանը եւ բալանսի փոփոխմանը տարածաշրջանում, որտեղ գտնվում է Թուրքիան: Սա կարեւոր հանգամանք է, եւ ցանկալի է, որ Թուրքիան նախապես տեղյակ լինի դրան»,- տեղեկացնում է Iran. ru-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---