Փոխվարչապետ. Պետք է ամեն ինչ արվի ջրի ինքնարժեքի նվազեցման համար![]() 12 հոկտեմբերի 2012 - 17:21 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժան Միշել Հափիի գլխավորությամբ: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Հանդիպմանը ներկա էին նաև ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը և «Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Ադիբեկ Ղազարյանը: Կողմերը քննարկել են ոռոգման համակարգում իրականացվող եւ նախանշվող ծրագրերին առնչվող հարցեր: Երկուստեք գոհունակություն հայտնվեց ՀԲ աջակցությամբ իրականացվող «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի» ընթացքից: «Մեր օրակարգում շարունակում է մնալ առավելագույնս արդյունավետ ոռոգման համակարգ ունենալու հարցը, որի միջոցով հնարավոր կլինի ոռոգման ջրով ապահովել գյուղացիական բոլոր տնտեսությունների պահանջարկը»,-նշել է փոխվարչապետը՝ ավելացնելով, որ պետք է ամեն ինչ արվի ջրի կորուստների, ջրի ինքնարժեքի նվազման, ՋՕԸ-երի կարողությունների հզորացման եւ աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Partner news Երևանի Խանջյան, Ալեք Մանուկյան, Տիգրան Մեծ փողոցներում այսօր դարձյալ խցանումներ են, որ արդեն մի քանի ժամ են տևում 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել են «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքները Ռիման արդեն մի քանի ամիս է` ապրում է ՍՕՍ մանկական գյուղում «Ծայրամասերից մարդիկ հասնում են կենտրոնո ու մնում շվարած, այդպես չի լինում»,-ասաց քանդակագործ Partner news |