Mozilla-ն շտկել է վտանգավոր խոցելիությունը Firefox 16 նոր բրաուզերում![]() 12 հոկտեմբերի 2012 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Mozilla ընկերությունը, որը մշակել է աշխարհում ճանաչելիության առումով երրորդ բրաուզերը, շտկել է վտանգավոր խոցելիությունը Firefox 16 նոր բրաուզերում և այն կրկին հասանելի է ներբեռնման համար: Ինչպես ասվում է Mozilla-ի կայքում, անկախ մասնգետների կողմից նախկինում հայտնաբերված խոցելիությունը թույլ էր տալիս չարագործներին հատուկ ստեղծված կայքի միջոցով հասանելիություն ստանալ ինտերնետ-ռեսուրսների ցուցակին՝ իմանալով, թե ինչ ռեսուրսներ է բրաուզերի օգտատերն այցելել նախկինում: Windows, Mac և Linux-ի համար նախատեսված Firefox-ի նորացումը թողարկվել է, արդեն տեղադրված բրաուզերները կնորացվեն ինքնաբերաբար: Partner news Գյումրիում տեխնոպարկ կառուցելու մասին խոստումը շատ վաղուց է տրվել Ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է հավաքել *777*30#, իսկ կարգավիճակը կարելի է ստուգել՝ ուղարկելով *777# հրահանգը Անդրեյ Պոնոմարյովը նշանակվել է ֆիքսված կապի բլոկի տնօրենի պաշտոնում Սենատորները մտադիր են քննարկել ընկերության հարկային ռազմավարությունը երեքշաբթի կայանալիք լսումներում, հրավիրվել է ընկերության ղեկավար Թիմ Կուկը Partner news |