Եգիպտոսի մայրաքաղաքում կրկին բախումներ են տեղի ունեցել Մուրսիի ռեժիմի կողմնակիցների և հակառակորդների միջև![]() 12 հոկտեմբերի 2012 - 19:32 AMT PanARMENIAN.Net - Եգիպտոսի մայրաքաղաքում կրկին բախումներ են տեղի ունեցել Մուրսիի ռեժիմի կողմնակիցների և հակառակորդների միջև: Հակամարտող կողմերը միմյանց վրա քարեր են նետել և Թահրիր հրապարակում ձեռնամարտի բռնվել: Լիբերալ կուսակցություններն ու շարժումները բողոքի ակցիաներ են կազմակերպել` իրենց դժգոհությունն արտահայտելով նախագահ Մուհամմեդ Մուրսիի կառավարումից, ով չի պահել իր խոստումները և չի բարելավել եգիպտացիների կյանքը: Մինչ այդ, «Մահմեդական եղբայրները» իրենց կողմնակիցներին են դուրս բերում Թահրիր հրապարակ: Տվյալ պահին Կահիրեում անկարգությունները շարունակվում են, բախումները տեղի են ունենում կենտրոնական հրապարակի մերձակա փողոցներում: Բողոքի զանգվածային ակցիաներ են տեղի ունեցել Եգիպտոսի հյուսիսում` Ալեքսանդրիայում, հաղորդում է Ռուսական պարբերականը: Partner news Մինչ այդ Նուլանդը զբաղեցնում էր Պետքարտուղարության մամլո ծառայության ղեկավարի պաշտոնը «Իմ գործընկերների 90 տոկոսը նշում է, որ իրենց անհրաժեշտ է, որ Ռուսաստանը պարտավորվի հեռանալ Կովկասից»,-ասել է Անտոնովը Նա նշել է Ստամբուլի եզակի կարգավիճակը, որպես «մշակույթների ու կրոնների խաղաղ գոյակցության» քաղաքի Հակավարկանիշը գլխավորում են Միխայիլ Գորբաչովը՝ նրան չի «սիրում» հարցվածների 66 տոկոսը և Բորիս Ելցինը (64 տոկոս) Partner news |